Home
20.07.2019 | 10:00
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
05.02.2009 
ՀԴՄ-ՆԵՐԸ` ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
ՀԴՄ-ների դեմ բնակչության «ընդվզումները» Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգայի ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն «անընդունելի, անտեղի ու զարմանալի» համարեց: Մասնագետը հավաստեց, որ ՀԴՄ-ների կիրառումը բխում է սպառողների շահերից ու այն պարտադիր համարեց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

«Սովետական Միության տարիներին միշտ էլ հսկիչ դրամարկղային կտրոնները եղել են և պարտադիր է եղել դրանց օգտագործումը: Իսկ այսօր, չգիտես ինչու՞, սպառողը չի ցանկանում ընդունել, որ դա իր իսկ շահերից է բխում»,-ասաց Մ. Հակոբյանը:

Նա պարզաբանեց, որ կտրոնները սպառողին հնարավորություն են տալիս հավաստիանալ, որ, տվյալ խանութից կամ հաստատությունից ապրանք գնելով, ինքը ծառայություն է ստացել: Բացի այդ, սպառողը տեղեկանում է, թե ինչի՞ կամ ու՞մ համար է վճարում: ՀԴՄ-ն սպառողի հետդարձի ճանապարհն է: Սակայն, եթե սպառողը դիմում է ասոցիացիա ու չի ունենում կտրոն, իսկ մեծ ապրանքների դեպքում պայմանագիր, կամ երաշխիքային կտրոն, ապա, ինչպես վկայեց Մ. Հակոբյանը, իրենք չենք կարող ընդունել այդ սպառողի ներկայացրած դիմում-բողոքը, քանի որ բողոքն այդ դեպքում պարզապես անհիմն է լինում:

Ինչպես նշեց Մ. Հակոբյանը, ՀԴՄ-ների տեղադրումը չի կարող վնասել մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին: «Նման կարծիքները շատ սխալ են. չէ՞ որ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները այդ գումարները, գուցե նաև ավելին, առանց ՀԴՄ-ների էլ են տալիս, բայց թե ու՞մ՝ իրենք էլ չգիտեն: Ու արդյունքում այդ գումարները գանձապետարան չեն գնում: Իսկ այս դեպքում վերահսկում կիրականացվի»,-ասաց սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը: Ըստ Մ. Հակոբյանի, ՀԴՄ-ների տեղադրումը նույնիսկ ուշացել է:

Նշենք, որ վերջում, անդրադառնալով վաղը կայանալիք ՀԴՄ կտրոնների խաղարկությանը, Մ. Հակոբյանը նշեց, որ ինքը խաղարկությունը վերահսկող հանձնաժողովի անդամ է ու հավաստիացրեց, որ խաղարկության ժամանակ ոչ մի խախտում հնարավոր չէ: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր են արդյոք խախտումներ խաղարկությունից հետո գումարները հանձնելու ժամանակ, Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը դժվարացավ նախապես պատասխանել:


Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն