Home
20.07.2019 | 09:32
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
05.02.2009 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԱԳ ԱՃԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի շրջանակում կառավարության պահուստային ֆոնդից 161 միլիոն դրամ է հատկացվել «Մեգա Արարատ» ՍՊԸ-ին: Այս մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային կենտրոնի տնօրեն Իշխան Կարապետյանը:

«Հավանության է արժանացել «Մեգա Արարատ» ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը, այդ իսկ պատճառով որոշվել է ընկերության սեփական կապիտալում իրականացնել ֆինանսավորում` 161 միլիոն դրամի չափով»,- ասաց Ի. Կարապետյանը: Գումարը տրամադրվում է 5 տարի ժամկետով, որից հետո առաջարկվելու է ընկերությանը ետ գնել իր փայաբաժինը:

«Մենք կարևորում ենք այս փուլում զարգացման արագ աճի պոտենցիալ ունեցող կազմակերպություններին համապատասխան աջակցության ցուցաբերումը, որոնք կարող են կարճ ժամանակում ապահովել տեղական տնտեսությանը զարգացնելու համար լավ արդյունք»,- նշեց Ի. Կարապետյանը:

Ընկերությունը ստեղծվել է 2005 թվականին Վայոց Ձորում: Արտադրում է 6 տեսակի բուսական թեյ` սև, կանաչ, ուռցի, դաղձի, ալոճի, մասուրի:

Ըստ Ի. Կարապետյանի, ընկերությունն իր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ակնկալում է ավելացնել ավելի քան 50 աշխատատեղ (ներկայումս ունի 10 աշխատող), մարզի տարբեր շրջաններից ավելի քան 100 ընտանիքի ներգրավել խոտաբույսերի հավաքման գործընթաց, արտադրանքի 90 տոկոսն արտահանել:

Ընկերությունը հատկացվող գումարն օգտագործելու է սարքավորումներ ձեռք բերելու համար, ինչը հնարավորություն կտա ավելացնել արտադրական հզորությունը և ակտիվորեն մուտք գործել միջազգային շուկաներ` սկզբում Ռուսաստան, ապա նաև Եվրոպա:

Բանախոսը նաև նկատեց, որ սկզբնական շրջանում ընկերությունն իր գործունեությունը կծավալի միան Վայոց Ձորի մարզում` օգտագործելով այդ շրջանի թեյի արտադրության համար անհրաժեշտ հումքը, իսկ երկրորդ փուլում արդեն հնարավորություն կունենա իր մասնաճյուղերը բացել Արցախում` մթերելով այնտեղից համապատասխան հումք, ինչպես նաև արտադրանքն արտահանելով:

Տեղեկացնենք նաև, որ ընկերությունն նախորդ տարվա դեկտեմբերին առաջին փորձնական տարբերակով իր արտադրանքն արտահանել է Ռուսաստան, և ներկայումս արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ընթացքի մեջ են պայմանագրերի կնքնման գործընթացը:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն