Home
20.07.2019 | 09:34
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
04.02.2009 
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին՝ դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիայի ծրագիր մշակել
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանի ժամանակ կոչ է արել Եվրամիությունում նախագահող Չեխիային և Եվրահանձնաժողովին՝ մինչև մարտին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը մշակել և ներկայացնել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) «հավակնոտ և հեռատեսային պլան», չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, խորհրդարանականները կողմ են արտահայտվել նաև Կասպյան տարածաշրջանում դեպի ԵՄ էներգառեսուրսների մատակարարման ուղիների և աղբյուրների տարածմանը, «երբ դրա համար համապատասխան քաղաքական պայմաններ կստեղծվեն»։

Որպես հունվարյան գազային ճգնաժամից քաղած դաս՝ Եվրախորհրդարանի անդամները նշել են եվրոպական միասնական գազամուղ ցանցում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի շուտափույթ կերպով միացնեն Բալթյան երկրները արևմտաեվրոպական ենթակառուցվածքին։

Բացի այդ, ինչպես տեղեկացրել է գործակալության զրուցակիցը, խորհրդարականները դեպի Եվրոպա գազամատակարարումների անվտանգության ապահովման նպատակներով անհրաժեշտ են համարում մատակարարող և տարանցիկ երկրների հետ եռակողմ համաձայնագրերի կնքումը, որտեղ ամրագրված կլինի, որ կոմերցիոն վեճերը չեն կարող եվրոպացի սպառողների գազմատակարարումը դադարեցնելու հիմք հանդիսանալ:-0-


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն