Home
20.07.2019 | 09:28
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
04.02.2009 
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԹՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ, 6,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
Ռուսաստանը վերջին 3 օրերին մոտ 3,5 միլիարդ դոլար և 100 միլիարդ ռուբլի (2,76 մլրդ. դոլար) է խոստացել իր դաշնակից երկրներին, որոնց շարքում են Կուբան, Բելառուսիան, Հայաստանն ու Ղրղզստանը: Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը:

Բելառուսիայի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը համաձայնել է փետրվարին այդ երկրին հատկացնել 1 միլիարդ դոլարի վարկ: Մինչ այդ նոյեմբերին ևս ՌԴ-ն 1 մլրդ. դոլարի վարկ էր տրամադրել Բելառուսին: Դրանից զատ, Բելառուսը ևս 100 մլրդ ռուբլու (2,76 մլրդ. դոլար) վարկ է խնդրել, և այդ խնդրանքը ևս կբավարարի:

Այսօր մոսկվայում ընթացող «ԵՎՐԱԶԵՍ»-ի գագաթաժողովի ժամանակ գլխավոր խնդիրներից մեկը 10 մլրդ դոլարի սահմաններում հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծումն է, որի վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի այսօր:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հունվարի վերջին հայտարարել է, որ այդ հիմնադրամի համար գումարների հիմնական մասը կհատկացնեն Ռուսաստանն ու Ղազախստանը, իսկ մյուս երկրների բաժինը փոքր կլինի:

Երեկ Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել էր, որ իրենք Ռուսաստանից ակնկալում են 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի ստաբիլիզացիոն վարկ: Բացի այդ, Հայաստանը միացել է Զարգացման եվրասիական բանկի հիմնադրամ համաձայնագրին, որի միջոցով պետք է իրականացվեն հակաճգնաժամային հիմնադրամի գումարների փոխանցումները:

Կուբային Ռուսաստանը կհատկացնի 354 միլիոն դոլլարի վարկ, Ղրղզստանին` 150 միլիոն դոլարի դրամաշնորհ և 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ` 40 տարի ժամանակով, 0,75 տոկոս տոկոսդրույքով: Բացի այդ, Ռուսաստանը 2 միլիարդ դոլարի պետական վարկ է տալու Ղրղզստանին ու նաև չեղյալ է համարում Ղրղզստանի 180 միլիոն դոլարի պարտքը, որի դիմաց ռուսական կողմը կստանա «Դաստան» ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն