Home
20.07.2019 | 09:34
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
04.02.2009 
ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲԻԼԻՆԳԸ
ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) գրասենյակում լրագրողներին, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ներկայացուցիչներին երեկ ներկայացվել է բաժանորդների հեռախոսային հաշիվների ձևավորման գործընթացը` բիլինգը:

Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, «ԱրմենՏելե-ի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման ծառայության ղեկավար Անդրեյ Լիտվինովը նկարագրել է այն տեխնոլոգիաները և չափանիշները, որոնցով իրականացում է բիլինգը:«Բիլինգի համար մեր ընկերությունը օգտագործում է ամենաժամանանակից տեխնոլոգիաներն ու սարքավորումներըե, - ասել է նա:

Ֆիքսված և բջջային հետվճարային ծառայությունների հաշվարկի համար օգտագործվում է ամերիկյան AMDOCS գերժամանակակից ավտոմատ բիլինգային համակարգը: Կանխավճարային բջջային ծառայությունների հաշվարկի համար օգտագործվում է Comverse բիլինգային համակարգը: Այս համակարգերից են օգտվում միջազգային այնպիսի օպերատորներ, ինչպիսիք են Vodafone, T-Mobile, AT&T, Tele2, Telefցnica, US Cellular, Embratel, Sprint-Nextel, Telekom Austria, և այլն:

Այնուհետև ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը առաջարկել է ներկաներին ստուգել իրենց հեռախոսային հաշիվների ճշտությունը: Նա շեշտել է, որ բիլինգն իրականացվում է ավտոմատ կերպով` բացառելով մարդկային գործոնը: Նախնական հաշիվները ստուգելու համար պատահական ընտրանքի սկզբունքով տարբեր սակագնային պլաններից ընտրվում են հեռախոսահամարներ, որոնց համար կատարվում է վերստուգում: Անճշտությունների հայտնաբերման դեպքում դրանք վերացվում են, որից հետո միայն սկսում է վերջնական բիլինգը:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն