Home
20.07.2019 | 09:33
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
04.02.2009 
ՀՄՀ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ««Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` դիտորդի կարգավիճակով: Այդ մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհուրդը քննարկել և հաստատել է ««Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աուդիտի պլանը, ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի երկրորդ փուլի իրականացման նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը և «Վարկային ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» ուղեցույցը, ընթացիկ այլ հարցեր:

Վերոհիշյալ աուդիտի պլանի վերաբերյալ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ փաստաթուղթը ներկայացնում է այն պահանջները, որոնց առկայության դեպքում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից (ՀՄԿ) ֆինանսավորում ստացած կազմակերպությունները պետք է ենթարկվեն անկախ աուդիտի: Մինչ օրս իրականացվել է 2006 թ. հոկտեմբերից մինչև 2008 թ. դեկտեմբեր ծրագրի ֆինանսական աուդիտ: Նշված աուդիտի պլանը թույլ կտա շարունակել աուդիտի իրականացումը մինչև ծրագրի ավարտը:

Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ, Արա Հովսեփյանը տեղեկացրել է, որ «ՀՄԿ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2008 թ. դեկտեմբերի 10-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն, ուսումնասիրվել է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը: Ըստ գլխավոր գործադիր տնօրենի, արդյունքում վերանայվել է Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ծրագրի իրականացման «Ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» փաստաթուղթը` ծրագրին տալով առանձնահատուկ առաքելություն և վարկերի տրամադրումն ուղղորդելով միայն Ջրից դեպի շուկա ծրագրի նպատակների իրագործմանը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում Տեխնիկական վերահսկողության իրականացման պայմանագրի նախագիծը, «Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծում» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2008 թ. դեկտեմբերի 10-ին հաստատված գնումների պլանում կատարված փոփոխությունները:


Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն