Home
20.07.2019 | 10:12
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
03.02.2009 
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվելու է. ԱՄՆ դեսպան
Քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի, ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ դեսպանը վստահություն է հայտնել, որ կանոնավոր հանդիպումները կնպաստեն հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմանը:

«ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի լավագույն բարեկամն է անկախությունից ի վեր», - ասվում է տեղեկատվության մեջ։ Միաժամանակ Յովանովիչը տեղեկացրել է, որ 2009 թ.-ի մարտին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի ճանապարհային վերակառուցման ոլորտի ‎ֆինանսավորումը։

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, իր հերթին կարևորելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, նշել է, որ այն դրական ազդեցություն ունի երկրի ու ժողովրդի խնդիրների լուծման գործում, ճանապարհաշինության և գյուղատնտեսության զարգացման ոլորտներում։

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար, 2008 թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին, մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարևորելով ազգային անվտանգության ապահովման հարցերը՝ ամերիկացի դեսպանն ընդգծել է երկրի կառավարման, մարդու իրավունքների և անվտանգության միջոցների միջև հավասարակշռության պահպանման գործընթացում քաղաքացիների մասնակցության արդիականությունը։

Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվեն Նիկոյանը ներկայացրել է Հայաստանի առջև կանգնած քաղաքական և տնտեսական մարտահրավերները։ Նրա խոսքերով, պետությունը պետք է ժողովրդավարական քայլեր ձեռնարկի՝ չվնասելով ազգային անվտանգությանը։-0-


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն