Home
20.07.2019 | 09:33
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
03.02.2009 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ, ՈՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳ ԸՆԹԱՆԱ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Շևքեթ Շայդուլլինին: Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ. Սարգսյանը նախ շնորհավորել է Շ. Շայդուլլինին` պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, որից հետո կողմերն անցել են գործնական խնդիրների քննարկմանը:

Վարչապետը նշել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոները վերջին շրջանում բազմաթիվ դժգոհությունների թիրախ է դարձել ոչ միայն գործարար միջավայրում, այլև հասարակության մեջ: Խնդիրը քննարկվել է բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի, նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի շրջանակներում, այնուհետև Ռուսաստանում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Արձագանքելով խնդիրներին և դրանց լուծման ընթացքին` Շ. Շայդուլլինն ընդգծել է, որ ընկերությունը որդեգրել է գործակցության նոր քաղաքականություն, ինչը նշանակում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ոչ միայն ներդրումներ իրականացնող, այլև համազգային տրանսպորտային ցանց ձևավորող և եվրոպական տրասպորտային ցանցի մեջ ինտեգրման նախագծեր ունեցող ընկերություն է: Նրա խոսքերով, այն պարտավորությունները, որ ստանձնել է ընկերությունը, անշուշտ, պետք է կատարվեն: Իսկ տրանսպորտի և կապի նախարարության հետ համագործակցությունն ընկերության գործադիր տնօրենը արդյունավետ է համարել, ու նշել, որ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կնքել լրացուցիչ համաձայնագրեր, մասնավորապես` սոցիալ-տնտեսական համաձայնագիր, որի վրա արդեն համատեղ աշխատանք է տարվում:

Վերջում, վարչապետը նշել է, որ կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որ հյուսիս-հարավ երկաթուղային ճանապարհի շինարարությունն արագ ընթացք ստանա:



asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն