Home
20.07.2019 | 10:08
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
02.02.2009 
ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼԵՍԲՈՒՀԻ Է. ՆԱ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Իսլանդիայի նոր կառավարությունը կղեկավարի սոցիալական հարցերի նախարար, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յոհաննա Սիգուրդարդոտիրը: Այդ մասին, վկայակոչելով ВВС հեռուստաընկերությանը, հաղորդում է «Նյուզռու»-ն: Սիգուրդարդոտիրը կիրակի հայտարարել է, որ իր կառավարությունը իսկույն ևեթ սկսելու է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Կառավարության ղեկավարին նշանակել է կառավարական կոալիցիան:

Հատկանշական է, որ Իսլանդիայի նոր վարչապետը պաշտպանում է սեռական փոքրամասնությունների իրավունքները և ինքը նույնպես նույնասեռ ամուսնության մեջ է:

Ըստ լրատվամիջոցների, Իսլանդիայի նախկին վարչապետն աշխարհում դարձավ առաջինը, ով պաշտոնից ազատվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Նախորդ տարի իսլանդական տնտեսությունը հայտնվեց խիստ ճգնաժամի մեջ, երբ երկրի մի քանի խոշոր բանկեր հայտարարեցին իրենց սնանկության մասին: Կառավարությունը ստիպված եղավ ազգայնացնել բանկերը, իսլանդական արժույթը դեվալվացիայի ենթարկվեց, Արժույթի միջազգային ֆոնդը Ռեյկյավիկին հատկացրեց տասը մլրդ դոլարի չափով վարկ` ֆինանսական համակարգի փրկության համար:


Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն