Home
20.07.2019 | 09:38
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
02.02.2009 
ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. ««ԲՋՆԻԻ» ԳՈՐԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ Է»
Այդ գործը, ինչպես նաև այլ հազարավոր կատարողական վարույթներ, ծառայությունում դիտվում են բացառապես իրավական տեսանկյունից: Ինչպես արդեն նշեցի, ծառայության համար բացարձակ կարևոր չէ վարույթի մասնակիցների այս կամ այն քաղաքական, հասարակական, սոցիալական պատկանելությունը: Այլ վարույթների շարքում «Բջնիի» գործն առանձնանում է միայն իր ծավալով»,- «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքերով, ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համար բացարձակ կարևոր չէ վարույթի մասնակիցների այս կամ այն քաղաքական, հասարակական, սոցիալական պատկանելությունը: «Իսկ հասարակական հնչեղություն այդ կատարողական վարույթը ստացավ միայն նրանում ներգրավված մի կողմի՝ գործընթացին քաղաքական աստառ տալու փորձերով: Մամուլում փորձեր են արվում նաև թերի ներկայացնել գործընթացի բուն էությունը: Սակայն այդ փորձերն ապարդյուն են, քանի որ հետապնդում են քաղաքական, այլ ոչ թե իրավական նպատակներ»,- նշել է Մ. Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքը դրված է հարկադիր աճուրդի, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի 2-ի երեկոյան: Տեղեկացնենք, որ աճուրդի փակումից մոտ չորս ու կես ժամ առաջ էլեկտրոնային աճուրդում որևէ առաջարկ չի գրանցվել:


Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն