Home
20.07.2019 | 09:34
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
30.01.2009 
ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ, ԹԱՔՑՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով ոսկու շուկայի խնդրին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. "Կարծում եմ, շատերդ տեղյակ եք, թե ինչպիսին է վիճակը ոսկու շուկայում: Ես ստացել եմ դիմում-բողոք ոսկու շուկայի աշխատողների կողմից: Մարդիկ բողոքում են անմարդկային աշխատանքային պայմաններից` ձմեռը ցուրտ է` ջեռուցում չկա, ամառը շոգ է` օդափոխություն կազմակերպված չէ, 1 քմ-ի համար վճարը ահռելի թվերի է հասնում: Հակասանիտարական վիճակ է ստեղծված, անվտանգության կանոնները չեն պահպանվում: Այդ տարածքում գործում են արտադրամասեր, արտադրություն է կազմակերպված, որն իր ծավալներով չի զիջում ոսկերչական գործարանին, այդտեղ եւս օդափոխություն չկա, անվտանգության կանոնները պահպանված չեն եւ, նույնիսկ այս պայմաններում, "ձեզ ձեռնտու չէ, մի աշխատեք"` պատասխանն է տրվում աշխատողներին առեւտրի կազմակերպչի կողմից: Այդ մարդկանց այստեղ բերում է վախը, որ կկորցնեն իրենց աշխատատեղը, չնչին եկամուտները, որ ստանում են: Իսկ այն գերշահույթները, որ ստանում է առեւտրի կազմակերպիչը` թաքցվում են պետությունից: Նա ստանում է այդ վայրից հսկայական եկամուտներ եւ այդ մարդկանց համար չի ստեղծում նորմալ աշխատանքային պայմաններ ու հեքիաթներ է պատմում, թե պետությունն է խստացնում պահանջներն իրենց նկատմամբ: Մենք փոքր եւ միջին բիզնեսի համար պահանջները չենք խստացրել, հակառակը` խստացրել ենք պահանջները առեւտրի կազմակերպչի համար: Նա պարտավոր է իր գերշահույթներից հատկացումներ կատարել եւ այդ մարդկանց համար ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ: Այն օրենքները, որ մենք ներկայացրել ենք եւ Ազգային ժողովը հաստատել է, հենց դա է պահանջում: Բեռն ամբողջությամբ մենք դնում ենք առեւտրի կազմակերպիչների վրա: Կարծում եմ, չափազանց կարեւոր է, որ այս պարզ ճշմարտությունը տեղ հասցնենք: Մենք չենք զիջելու այն բոլոր ճնշումներին, որոնք այսօր առկա են: Մենք գնալու ենք մինչեւ վերջ, եւ եթե այդ մարդն ի վիճակի չէ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել հազարավոր աշխատողների համար, կգտնվեն ուրիշները, ովքեր պատրաստ են այդ ծառայությունները մատուցել, ընդ որում` պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է հարյուրավոր չգրանցված աշխատողների: Հարկերից խուսափելու ձեւ է սա, իսկ գերշահույթներով, որ ստացվում են այդ շուկայից, էլիտար տներ, Ծաղկաձորում դղյակներ են կառուցում, մինչդեռ այդ եկամուտների մի մասը պետք է գնար փոքր եւ միջին բիզնեսի հազարավոր աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծմանը: Սա է մեր պահանջը: Եվ մենք հետեւողական ենք լինելու":

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն