Home
20.07.2019 | 09:34
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
07.11.2008 
ՎԶԵԲ-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՍԻՆԴԻԿԱՑՎԱԾ ՎԱՐԿ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) փոքր և միջին բիզնեսի վարկավորման նպատակով «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին» 50 մլն դոլարի չափով սինդիկացված վարկ կտրամադրի: Նախօրեին Երևանում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշթեյնի ստորագրված պայմանագրի համաձայն «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին» կտրամադրվի վարկի առաջին՝ 18 մլն դոլարի չափով առաջին մասնաբաժինը:

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ սինդիկատին մասնակցում են մի շարք եվրոպական բանկեր` նշելով, որ նրանց անուններն ու վարկային գծի այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: Ստեփան Գիշյանի խոսքերով, տվյալ պայմանագրի ստորագրումը ՎԶԵԲ-ի և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» երկարատև համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում Եվրոբանկը հայաստանյան բանկին արդեն շուրջ 50 մլն դոլար է տրամադրել:
Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ սինդիկացված վարկը տրամադրվում է 4 տարով` հավելելով, որ վարկի մնացած մասը բանկը կստանա մինչև 2009 թվականի առաջին կիսամյակի ավարտը:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանագրի ստորագրման ժամանակ ասել է, որ Հայաստանի ֆինանսական հատվածում ՎԶԵԲ-ի ակտիվությունը վկայում է երկրի բանկային համակարգի նկատմամբ վստահության մասին` նշելով, որ բազմաթիվ արտասահմանյան բանկեր և այլ ներդրողներ համաշխարհային ճգնաժամի պայմաններում “լուռ նավահանգիստ” են փնտրում, որը և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական համակարգը:


Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն