Home
20.07.2019 | 09:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
07.11.2008 
ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ադամանդագործության և ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության և ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համգործակցությունը:

Շերմոն Սիսին ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը, հանդիպում է ունեցել նաև իր երկրի` արևմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հանրապետության նախագահի հետ, ով ևս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու «Western mines company» ընկերության մտադրութունը և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիերա Լիոնեում ոսկու և ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության և ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը և ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը` կարևորելով մասնավոր հատվածին աջակցությունը և նաև նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու և զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապես խթանել նաև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների հաստատմանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբյուր` Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն