Home
20.07.2019 | 09:33
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
05.11.2008 
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ սենատոր Բարաք Օբամային: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Օբամա,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան և մեր երկրների միջև կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Ամերիկայի հայկական համայնքի խոշորագույն կառույցներն ինձ բազմիցս իրենց ոգևորությունն են փոխանցել Ամերիկայի ժողովրդին Ձեր խոստացած փոփոխությունների վերաբերյալ: Բարձր եմ գնահատում հայ ժողովրդի խնդիրների շուրջ Ձեր տեղեկացվածությունն ու մոտեցումները: Հավատում եմ, որ ամերիկահայերը կդառնան մեր երկրները կամրջող ամուր օղակ:
Հայ ժողովուրդը երախտապարտ է Միացյալ Նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից առ այսօր: Շարունակելու ենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի այդ օժանդակությունը նպաստի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական վերելքին:

ԱՄՆ-ն որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարևոր դերակատարում ունի նաև Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահ ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նախանգների և ի բարօրություն նրա ժողովրդի»:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն