Home
20.07.2019 | 10:10
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
05.11.2008 
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ
Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ (ՀՄՀ) – Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների ծրագրի փոփոխությունները: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հաշվի առնելով վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումը և շինարարական ապրանքների և աշխատանքների գնաճը` հնարավոր չէ ամբողջապես իրականացնել «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքները: Արդյունքում խնդիր է դրվել վերանայել ծրագիրը և կատարել ենթաբաղադրիչների արդյունավետ ընտրություն` հաշվի առնելով տեխնիկական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոնները: Ծրագրի վերանայման գործընթացը սկսվել է 2008թ. մարտին և ավարտվել սեպտեմբերին:

Ըստ Արա Հովսեփյանի` տևական համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է «Ենթակառուցվածք» բաղադրիչի վերանայման հայեցակարգի վերջնական տարբերակը, որն արժանացել է նաև «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Նշվել է, որ վերանայված ծրագրի համաձայն, մինչև 2011թ. սեպտեմբեր նախատեսվում է 6 մայր ջրանցքում իրականացնել վթարային կառուցվածքների եւ հատվածների վերականգնում, ինքնահոս 7 համակարգի կառուցում, 18 պոմպակայանի վերականգնում, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի մայր կոլեկտորների, արտեզյան/խորքային հորերի վերականգնում և դիմահար կառուցվածքների վերացում, երրորդ կարգի ջրանցքների վերականգնում` ՋՕԸ-ների 15 տոկոս համաֆինանսավորմամբ: Վերանայված ենթակառուցվածք բաղադրիչի արժեքը կազմում է 107.2 մլն ԱՄՆ դոլար:

Վերականգնման/կառուցման արդյունքում ՀՄՀ-Հայաստանի շահառուների թիվը կկազմի 106,161 մարդ` 286 համայնքում, որտեղ ընդհանուր բնակչության թիվը կազմում է 473,360 մարդ (որից 244,721-ը կանայք): «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը զեկուցել է, որ 2008թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, ծրագրով նախատեսված 1,500,000 ԱՄՆ դոլար վարկային միջոցներն ամբողջությամբ տեղաբաշխվել են: Բոլոր վարկերը տրամադրվել են միայն ՀՀ դրամով: Տրամադրված վարկերի միջին չափը կազմել է 3,674,000 դրամ:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն