Home
20.07.2019 | 09:33
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
04.11.2008 
ԼՍՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ ՍԱՀԱՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ
Ազգային ժողովում այսօր լսումներ են կազմակերպվել Հայաստանի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի կատարման վերաբերյալ, որտեղ որպես հիմնական բանախոս հանդես եկավ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով, սահմանամերձ շրջանների համալիր զարգացման ծրագրում մասնավորապես կարևորվել են սահմանամերձ, բարձրլեռնային և հեռավոր բնակավայրերի զարգացումը, որի նպատակով արդեն խորհրդարան է ներկայացվել ֆինանսական համահարթեցման մասին օրինագիծը: Այն ընդունվելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուժի մեջ կմտնի հունվարից և խնդիր ունի ապահովել նշված բնակավայրերի բնակոնոն գործունեությունը:

Դրանից զատ, արդեն ընդունվել է տեղական հարկերի մասին օրենքը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել համայնքների միջոցները:

«Տեղական հարկերի հայեցակարգն ուղղված է տեղական հարկերի ինստիտուտի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև դրանցից բխող համայնքային նոր լիազորությունների և գործառույթների սահմանմանը»,-ասաց Վ. Տերտերյանն ու հավելեց, որ հայեցակարգով ակնկալում են տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների մեծացում: Ըստ այդմ, տեղական հարկերն ամբողջությամբ ամրագրվում են համայնքների բյուջեներին` որպես եկամուտ, իսկ դրանց դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` օրենքով նախատեսված դրույքաչափերի միջակայքում:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք, ընդունված հայեցակարգով սահամանամերձ տարածքները համարվելու են ռազմական գոտիներ, թե դիտվելու են որպես սովորական բնակավայրեր, տարածքային կառավարման փոխնախարարը պատասխանեց, որ դրանք դիտվում են որպես սովորական բնակավայրեր, այլ խնդիր է, որ որպես հեռավոր շրջաններ, այնտեղ կան լուծման կարոտ ավելի շատ խնդիրներ:

Աղբյուր` Panorama.am



asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն