Home
20.07.2019 | 09:30
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
31.10.2008 
ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչներին` գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Կազնաչեևի գլխավորությամբ և «Գազպրոմբանկ» խմբի լիիրավ անդամ ու որպես հարյուր տոկոսանոց դուստր բանկ հանդիսացող «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ի ղեկավարությանը` ի դեմս բանկի խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի և գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի: Վարչապետը շնորհավորել է «Առէկսիմբանկի» 10-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ ու հիշյալ բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք բերած «Գազպրոմբանկի» հետ նախատեսած հավակնոտ ծրագրերի շուտափույթ իրականացում:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացվել է «Առէկսիմբանկի», իբրև ՀՀ կայուն զարգացող ֆինանսական կառույցներից մեկի, առաջիկա ծրագրերն ու «Գազպրոմբանկի» հետ համագործակցության արդյունքում նախատեսվող զարգացման հեռանկարները: Տիգրան Սարգսյանն առաջարկել է այդ ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ֆինանսավորմանը` այդ շուկան համարելով հեռանկարային: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, եթե «Գազպրոմբանկը» ձգտում է Հայաստանի բանկային մրցակցային դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնել, ապա պետք է գործի արագ և արդյունավետ օգտագործի ունեցած ներուժը` նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ի համեմատ ՀՀ ֆինանսական հատվածը թեև փոքր, բայցև շատ ուժեղ և կայուն է:

Խոսելով այսօր աշխարհում նկատվող այն միտումների մասին, որ ստեղծված իրավիճակում բոլորը մտահոգված են իրենց միջոցները ավելի կայուն տեղում ներդնելու, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այն տեղն է, որտեղ այսօր կարելի է վստահորեն ներդրումներ կատարել:


Աղբյուր` Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն