Home
20.07.2019 | 09:36
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
31.10.2008 
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՂ ՏՎԵՑ
Հոկտեմբերի 30-ին Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը հաստատել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանի Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար: Լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի կառավարության ջանքերին, ուղղված ջրամատակարարման համակարգի վերականգնման և բարելավումների ընթացիկ ծրագրում իրականացված միջոցառումների ընդարձակմանը, ներառյալ Ծրագրի համար պատասխանատու Հայաստանի ջրմուղկոյուղու ընկերության և ջրամատակարարման համակարգի միջազգային օպերատորի միջև կնքված ՙԿառավարման պայմանագրի՚ երկարացումը: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երեւանի գրասենյակից:

Հայաստանի քաղաքացիները երկար են սպասել բարելավումների իրենց ջրամատակարարման ոլորտում՚, - ասել է Ջոնաթան Կամկվալալան, ծրագիրը նախագծող Համաշխարհային բանկի թիմի ղեկավարը: ՙՆերդրումային ծրագիրն ընթացիկ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ըստ ժամանակացույցի, իսկ ՙՀայջրմուղկոյուղու՚ ջրամատակարարման համակարգերի վերանորոգման և վերականգնման ծրագրի արդյունքում արդեն լավացել է ջրի որակը, ավելացել մաքուր և ապահով ջրամատակարարման առկայությունը Ծրագրում ներառված տարածքներում: Որպես օրինակ, խմելու ջրի միջին կշռված օրեկան ժամերի քանակը 2008 թ-ին հասել է 12.2 ժամի, համեմատած 2004 թ-ի 6 ժամի հետ, բացի դրանից Ծրագրի իրականացման տարածքներում բարելավվել է նաև ջրի անվտանգությունն ու որակը: Ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն լավացել է նաև ՙՀայջրմուղկոյուղու՚ կառուցվածքային և ֆինանսական աշխատանքը: Սակայն ոլորտում դեռ կա էական ներդրումների կարիք: Այդ պատճառով Համաշխարհային բանկը կշարունակի օժանդակել կառավարությանը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարեփոխման գործում՚:
Լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում օժանդակություն կստանան երեք գլխավոր բաղադրիչներ. 1) ՙՀայջրմուղկոյուղու՚ կառավարման ուժեղացում` ՙԿառավարման պայմանագրի՚ շարունակությունը լրացուցիչ երկու տարվա ընթացքում ֆինանսավորման միջոցով; 2) ՙՀայջրմուղկոյուղու՚ ներդրումներ` կառուցվածքային և ֆինանսական կարողությունների զարգացման, ՙՀայջրմուղկոյուղու՚ աշխատանքը բարելավելու նպատակով սարքավորումների և մեխանիզմների գնման, քիմիական և կենսաբանական լաբորատորիաների վերականգնման և բարելավման, ինչպես նաև ՙՀայջրմուղկոյուղու՚ վերապատրաստման/ուսուցման միջոցառումների օժանդակության ֆինանսավորման միջոցով; 3) Ներդրումներ մասնաճյուղերի համակարգերում` մաքրման և քլորինացման քայքայված սարքավորումների փոխարինման, ճնշումային լոգերների, խողովակների և ամրանների գնման ու տեղադրման, և ցանցի վերականգնման նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման միջոցով:

ՀՋԿ ընկերության սպասարկման տարածքը ներառում է երկրի բնակչության մոտ 33 տոկոսը, որոնք բնակվում են ավելի քան 300 համայնքներում, այդ թվում 54 տոկոս քաղաքային, իսկ 46 տոկոս` գյուղական: Աշխարհագրական առումով առաջին ՀՋՋԾ ծրագիրը ընդգրկում է Հայջրմուղկոյուղու ջրամատակարարման և ջրահեռացման սպասարկման բոլոր տարածքները` Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք, Արագածոտն, Արարատ, Սյունիք և Վայոց Ձոր մարզերը, ընդհանուր թվով 37 քաղաք և 269 գյուղ:

Հայաստանը միացել է Համաշխարհային բանկին 1992թ. իսկ, ՄԶԸ-ին` 1993թ.: Պարտավորությունների ընդհանուր գումարը 49 ծրագրերով առ այսօր կազմում է մոտ 1,076 միլիարդ ԱՄՆ դոլար:

Վարկը տրամադրվել է ՄԶԸ-ի «կոշտացված» պայմաններով. մարման ժամկետը կազմում է 20 տարի, արտոնյալ 10 տարին ներառյալ: Սկսած 2006թ. հուլիսի 1-ից Հայաստանը գտնվում է ՄԶԸ-ից դուրս գալու գործընթացում:

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն