Home
20.07.2019 | 09:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
30.10.2008 
ԵՎՐԱԲԱՆԿԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ 8 ԲԱՆԿԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի մասնաճյուղերի տնօրեն Մայքլ Դեյվին եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնսթայնին:

Մայքլ Դեյվին տեղեկացրել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ առաջիկա երեք տարիների համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այն արդեն եկող տարվա հունվարին կքննարկվի բանկի տնօրենների խորհրդում:

Իբրեւ ընդլանվող համագործակցության օրինակ, ՀՀ կառավարության ղեկավարը նշել եւ ողջունել է Եվրոբանկի կողմից հայաստանյան Արարատբանկ-ի բաժնետոմսերի որոշակի բաժնեմասի ձեռքբերման փաստը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել բանկի գործունեությանը Հայաստանում:

Դեյվին նշել է, որ հայաստանյան 4 բանկում Եվրոբանկն արդեն ունի ներդրումներ, իսկ ընդհանուր առմամբ, 8 բանկի հետ կա հաստատված համագործակցություն:

Դեկտեմբերին, ըստ Մայքլ Դեյվիի, նախատեսվում է Եվրոբանկի առաքելության այցը Հայաստան` ռազմավարության վերաբերյալ քննարկումների նպատակով: Նա հույս է հայտնել, որ համատեղ քննարկումների եւ համագործակցության արդյունքում, Եվրոբանկի հետ Հայաստանի հետագա հաջող գործակցությունը, իրագործվող ծրագրերի արդյունավետությունը երաշխավորված կլինի: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն