Home
20.07.2019 | 09:35
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
29.10.2008 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՑԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա մոնիտորինգը վերջին օրերին հայաստանյան շուկայում մի քանի ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել: Դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ են և այն շուկաները, որտեղ Հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա Պետական եկամուտների կոմիտեն վերահսկողական գործողություններ և որոշակի միջոցառումներ է իրականացրել:

Մասնավորապես, ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, միջազգային շուկայում բենզինի գնի 20 տոկոսով նվազման պարագայում Հայաստանում տեղի է ունեցել գնի համահունչ նվազում մոտ 20 տոկոսով` 80 դրամ:

Բրնձի շուկայում, մուտք են գործել նոր տնտեսվարող սուբյեկտներ, և արդյունքում, ինչպես նաև պայմանավորված միջազգային գներով` մոնիտորինգի ենթակա մի շարք առևտրի կետերում (սուպերմարկետներ) բրնձի գինը 450 դրամից իջել է մինչև 80 դրամով:

Ալյուրի գինը նույնպես իջել է և այժմ ալրաղացներից ալյուրը կարելի է ձեռք բերել կիլոգրամը 205-210 դրամով: Դրանից զատ, մոտ 20 տոկոսով անկում են ապրել նաև շինանյութերի գները, ինչը տեղի է ունեցել նաև միջազգային շուկայում:

Հանձնաժողովը մոնիտորինգ է անցկացրել նաև հացի շուկայում և պարզել, որ որոշ առևտրի կետերում 10-20 դրամով հացի գինը նվազել է, սակայն Հանձնաժողովը դա բավարար չի համարում և չի գնահատում որպես համահունչ նվազում (ալյուրի գներին): Հացի շուկայում Հանձնաժողովի վարույթը շարունակվում է: Իսկ վերոհիշյալ մյուս շուկաներում, ուսումնասիրությունները թույլ են տալիս ակնկալել, որ գների նվազումը կիջնի մինչև միջազգայինին համահունչ մակարդակի:

Հանձնաժողովի մոնիտորինգը առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում շարունակվում է և Հանձնաժողովը շարունակում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ստուգման լիազորություններ և վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների հետ համագործակցությամբ շուկայում նվազագույնի հասցնել մրցակցային կանոնների խախտմամբ չհիմնավորված գների կիրառման դրսևորումները:

Աղբյուր` Panorama.am



asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն