Home
20.07.2019 | 09:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
28.10.2008 
«EXPO-RUSSIA» ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կանցկացվի «Expo-Russia Armenia» ռուսական արդյունաբերական առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, «Expo-Russia»-ի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, մշակութային, քաղաքական և գիտատեխնիկական համագործակցության զարգացումն է, երկու երկրների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային կապերի զարգացումն է։

Ցուցահանդեսը կազմակերպվելու է մի քանի թեմատիկ բաժիններով`՝ մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ, լեռնարդյունաբերություն, արդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն, բժշկություն և առողջապահություն, գյուղատնտեսություն և պարեն, նորարարութություններ և ներդրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, քիմիական արդյունաբերություն, կրթություն, ոսկերչական արվեստ։
|
Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Expo-Russia»-ի հյուրերն ու մասնակիցները կկարողանան մասնակցել ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հոկտեմբերի 31-ին կայանալիք «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսին, ինչպես նաև կլոր սեղաններին և գործարար հանդիպումներին։

«Expo-Russia» ցուցահանդեսին կմասնակցեն Մոսկվայի շրջանի արդյունաբերության և գիության նախարարությունը, Մոսկվայի շրջանի արտաքին տնտեսական կապերի նախարարությունը, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատը, քաղաքների ադմինիստրացիաներ, մարզերի առևտրաարդյունաբերական պալատներ։

«Expo-Russia Armenia»-ին կմասնակցեն Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Չելյաբինսկի, Սամարայի, Վորոնեժի, Նովոսիբիրսկի, Նիժնի Նովգորոդի, Աստրախանի ավելի քան 50 ընկերություններ:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն