Home
20.07.2019 | 09:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
27.10.2008 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿ Է ԴՐԵԼ «ՊԱՀՊԱՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ»
«2009 թվականի պետական բյուջեի նախագծով հնարավոր կլինի ապահովել հանրապետության տնտեսության զարգացման բարձր տեմպեր, հասարակության բարեկեցության արժանավայել մակարդակ, արտաքին սպառնալիքների նկատմամբ պատշաճ անվտանգություն»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումն սկսելուց առաջ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, բյուջեի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով 2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հետևաբար, ինչպես վարչապետը նշեց, 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը բովանդակային առումով արտացոլում է երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները:

Նրա համոզմամբ, կառավարությունը նպատակ է դրել 2008-2012 թվականներին ապահովել իրական ՀՆԱ-ի 8-10% տարեկան աճ: «2009 թվականին կշարունակվեն պահպանվել հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված անընդմեջ տնտեսական աճի բարձր տեմպերը, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի իրական աճը 2009 թվականին ծրագրվում է տարեկան 9.2%-ի չափով»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նախատեսվում է, որ երկրում պետք է լինի գնաճի ցածր մակարդակ, բյուջետային ցածր դեֆիցիտ, պետական պարտքի «ողջամիտ, այսինքն` տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ», լողացող փոխարժեքի ռեժիմ: Մասնավորապես, գնաճի 12-ամսյա թիրախը կանխատեսվում է 4.0%+/-1.5% չափով, իսկ 2009 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է իրականացնել` բյուջետային դեֆիցիտը ծրագրավորելով ՀՆԱ-ի նկատմամբ 1.0%-ի չափով: Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով` ներքին պարտքի ձևավորման, ինչպես նաև` շահավետ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին:

Ըստ վարչապետի, պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2009 թվականի վերջի դրությամբ կանխատեսվում է 2210.3 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը կկազմի ՀՆԱ-ի 16.1%-ը: Համեմատության համար նշենք, որ սպասվում է, որ 2008-ի վերջում այն կլինի 17.6%: Պետական պարտքի 81.5%-ը բաժին է ընկնելու արտաքին պարտքին, որը կկազմի ՀՆԱ-ի 13.1%-ը (2008 թվականի վերջին սպասվող 14.9%-ի դիմաց):

«Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ արտաքին պետական պարտքը բնութագրող որակական ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ և միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում»,- վստահեցրեց վարչապետ Սարգսյանը:

Աղբյուր` Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն