Home
20.07.2019 | 09:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
23.10.2008 
Հայաստանի տնտեսությունը բարվոք վիճակում է
Այս կարծիքին է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալը



Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանում մեկնարկել է կրթության եւ զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովը, որի մասնակիցներից էր նաեւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ թույլ զարգացող երկրների պատվավոր ներկայացուցիչ Շեյք Սիդի Դիարան։ Երեկ նա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Ներսես Երիցյանի հետ հանդիպեց լրագրողներին։ Ասուլիսին ներկա էր նաեւ համաժողովի կազմակերպիչներից «Աթկո ինթերնեյշնլ» կազմակերպության նախագահ Արմեն Օրուջյանը։
Շեյք Սիդի Դիարան անդրադարձավ Հայաստանի տնտեսական վիճակին։ Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսությունը բարվոք վիճակում է. «Տարեկան միջինը 10 տոկոս աճ է արձանագրվում։ Եթե մի կողմ թողնենք Չինաստանը, ապա շատ քիչ են այն երկրները, որոնք զարգացման այսպիսի ցուցանիշներ ունեն։ Եթե այսպես շարունակվի, ապա յոթ տարի հետո Հայաստանը կկրկնապատկի իր ՀՆԱ—ն»։ Ըստ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալի, այլ ցուցանիշներ կան, որոնցով Հայաստանը զարմացնում է աշխարհին. այստեղ գրագիտության մակարդակը 97 տոկոս է. «Սա հրաշալի ցուցանիշ է։ Ձեզ մոտ նաեւ մայրական ու մանկական մահացության ցուցանիշներն են նվազել։ Հայաստանն ունի նաեւ սփյուռք, որը մեծ ջանքեր է գործադրում՝ ի նպաստ ձեր երկրի զարգացման։ Բայց որպեսզի Հայաստանը դառնա մրցունակ երկիր, ապա պետք է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ունենա»։
Շ. Դիարան նաեւ ասաց, թե Հայաստանը պետք է որոշի, թե ՏՏ ոլորտում ինչ նպատակներ է հետապնդում։ Ի պատասխան Ներսես Երիցյանն ընդգծեց. «Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման իր նպատակները վաղուց հստակեցրել է արդեն»։
Շ. Դիարան խոսեց նաեւ ծով չունեցող երկրների շարքին Հայաստանի անդամակցությունից։ Ի՞նչ կարող է դա տալ մեր երկրին։ Ըստ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալի, ցամաքային երկրներին միանալը կօգնի ստանալ միջազգային աջակցություն, նաեւ որոշ առաջնահերթություններ ունենալ։ Հետո հավելեց, թե Հայաստանը դեռ զարգանալու տեղ շատ ունի, որովհետեւ անընդհատ կենտրոնանում է այն միջոցների վրա, որոնք անհրաժեշտ են նորարարական լուծումներ գտնելու եւ որակյալ կրթական հնարավորություններ ստեղծելու համար։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն