Home
20.07.2019 | 09:31
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
22.10.2008 
ՄԵԴՎԵԴԵՎ. ՄԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՄՆ, ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Յուրաքանչյուր կառավարության խնդիրը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքները նվազեցնելն է: Այսօր Երևանում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Այսօր ակտիվ շրջանում գտնվող տնտեսական ճգնաժամը ոչ ոքի չի ուրախացնում: Դա մաքուր կորուստներ են` աճի տեմպերի, ներդրումների, նույնիսկ` մեր ձգտած չանանիշների կորուստներ, ուստի յուրաքանչյուր կառավարության խնդիրն է` փորձել այս տհաճ իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով»,- ասաց նա:

Դ. Մեդվեդևը հավելեց, որ 15 տարի առաջ այս կարգի ճգնաժամը Ռուսաստանին այսպես չէր հարվածի: «Այժմ իրավիճակն ուրիշ է` մենք բաց տնտեսություն ենք և ստիպված ենք դիմակայել այդ հիմնախնդրին այնպես, ինչպես անում են մյուս երկրները: Դրանում է բաց տնտեսության առավելությունը, և դրանում է նրա դժվարությունը: Այդ տնտեսությունը զարգանում է ցիկլիկ օրենքներով և վերջին հաշվով, մենք պետք է դա հաշվի առնենք»,- նկատեց Ռուսաստանի նախագահը:

«Հասկանալի է, որ մենք վճարում են մի շարք երկրների, առաջին հերթին` ԱՄՆ-ի կատարած կոպիտ սխալների համար` այն առումով, որ ամերիկյան ֆինանսական շուկայի տեսակարար կշիռն ու համաշխարհային տնտեսության վրա նրա ազդեցությունը շատ մեծ է: Սակայն դա իրողություն է, որի հետ բախվել ենք, և մենք պարտավոր ենք որոշումներ կայացնել` հաշվի առնելով այն իրավիճակը, որն այսօր առկա է»,- ընդգծեց նա: Այսօրվա դրությամբ ընդունված որոշումները Դ. Մեդվեդևը բավարար է համարում, «բայց դա չի նշանակում, որ դրանց սահմանագիծը մեկընդմիշտ հատվել է»:

«Ցավոք սրտի, կյանքն իր ճշգրտումներն է մտցնում, շատ հաճախ` բարդ, և եթե պահանջվի, մենք դրանց կարձագանքենք նոր կազմակերպչական, ֆինանսական, կառուցվածքային որոշումներով»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահը:


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն