Home
20.07.2019 | 09:46
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
13.10.2008 
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Եվրամիության անդամ 15 երկրների մասնակցությամբ արտակարգ խորհուրդը կիրակի օրը Փարիզում համաձայնեցրել է բանկային համակարգի ճգնաժամը համատեղ հաղթահարելու ծրագիրը: Ծրագրի համաձայն` մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը տրվելու են բանկային լիկվիդայնությունն ապահովող և անհրաժեշտության դեպքում` նաև բանկերի ռեկապիտալիզացիայի երաշխիքներ:

ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրը ծրագրի պահանջներին հետևելու է` հաշվի առնելով սեփական յուրահատկությունները: Այսպես, Գերմանիայի կառավարությունը ներքին ֆինանսական համակարգը կայունացնելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով գերմանական բանկերին կտրամադրի 400 մլրդ եվրո: Հետագա վարկերի տրամադրման դեպքում կառավարությունը հանդես կգա որպես երաշխավորող:

Արժույթի միջազգային հիմնադրամի միջազգային արժութային ու ֆինանսական կոմիտեն արդեն հավանություն է տվել ԵՄ ծրագրին: Ինչպես ասված է կոմիտեի հրապարակած կոմյունիկեում` գործերի ընթացիկ վիճակը պարտավորեցնում է ջանքերի միատեղման ու որոշիչ քայլերի: «ԱՄՀ-ն ունակ է ապահովել` միջազգային ֆինանսական կայունության համար անհրաժեշտ ջանքերի համակարգումը ամենատարբեր մակարդակներում»,- ասված է փաստաթղթում:

Տեղեկացնենք, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը քննադատության է ենթարկել ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ԱՄՆ և ԵՄ գործողությունները: Նրա կարծիքով, ԱՄՆ ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնի` ճգնաժամը 700 մլրդ դոլար հատկացնելով հաղթահարելու ծրագիրը «շատ դանդաղ է մշակվել»: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա Ջ. Սորոսի կարծիքով, այստեղ չափազանց ուշ են գիտակցել, որ աշխարհը լուրջ ճգնաժամի է բախվել:

Աղբյուր` Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն