Home
16.07.2019 | 00:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
03.09.2008 
ԲԱՆԿԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ. ԴԱ ՆՐԱՆՑ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԴՈՒՐ ՉԵԿԱՎ
Հանձնաժողովը բանկային համակարգում մրցակցային կանոնների հնարավոր խախտման առնչությամբ վարույթ է հարուցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի գրության հիման վրա: Ըստ ԿԲ նախագահի գրության, բանկերի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման ընթացքում որպես նախապայման հաճախորդներին առաջարկվում է օգտվել կոնկրետ կազմակերպությունների կողմից մատուցվող օժանդակ (ապահովագրություն, գնահատում և այլն) ծառայություններից, ինչը սահմանափակում է հաճախորդների ընտրության իրավունքը, ըստ այդմ` բանկերի կողմից հնարավոր են հակամրցակցային համաձայնություններ:

Հարուցված վարույթի շրջանակներում բանկերից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ վերջինների կողմից կնքվող հիփոթեքային և տրանսպորտային միջոցների վարկավորման պայմանագրերում, որպես վարկերի տրամադրման պայման նշել են ապահովագրությունը և (կամ) գնահատումը իրենց համար ընդունելի ապահովագրական ընկերությունների կողմից իրականացնելը: Որոշակի դեպքերում պայմանագրերում նշված է բանկի` որպես շահառու հանդիսանալու պայմանը: Վերլուծության արդյունքում պարզվել է նաև, որ որոշակի դեպքերում ապահովագրությունն իրականացվում է անձանց խումբ համարվող տնտեսվարող սուբյեկտների միջոցով:

Փաստորեն, ըստ նյութերի, Հայաստանում գործող մի շարք բանկեր, ինչպես նաև ապահովագրական և գնահատող ընկերություններ կնքել են համաձայնություններ, որոնք արտահայտվել են նշված տնտեսվարող սուբյեկտների հետևյալ գործողություններով (վարքագծով). «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ագրիկոլ բանկի», «Առէկսիմբանկի», «Բիբլոս բանկ Արմենիայի» և «Հայբիզնեսբանկի» հաճախորդներն օգտվում են միայն ապահովագրական «Ինգո-Արմենիա» ընկերության ծառայություններից, «Կասկադ Բանկի» հաճախորդները` միայն «Կասկադ ինշուրանսի» ծառայություններից, «Հայէկոնոմբանկինը»`միայն «Սիլ Ինշուրանսի», «Պրոմեթեյ Բանկինը»` միայն «Նաիրի Ինշուրանսի», «Արդշինինվեստբանկի» և «Արցախբանկի» հաճախորդները` միայն «Ռասկոյի» ծառայություններից:

«Հայէկոնոմբանկը» հայտնել է, որ իր հաճախորդների համար ապահովագրության և գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների ընտրության սահմանափակումներ չկան և բանկի համար ընդունելի է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող ցանկացած ապահովագրական և գնահատող կազմակերպություն, սակայն ըստ «Հայէկոնոմբանկի» ներկայացրած ցուցանիշների` վարկ ստանալու նպատակով բանկին դիմած բոլոր հաճախորդները` ապահովագրությունն իրականցրել են միայն «Սիլ Ինշուրանսի», իսկ գնահատման գործընթացն իրականացրել «Անտ Ռիելթիի» միջոցով և միայն 1 տրանսպորտային միջոցի ապահովագրություն է իրականցվել «Տ.Ի.Տ» ընկերության կողմից: Իսկ «Սիլ Ինշուրանսի» հիմնադիրներից մեկը «Հայէկոնոմբանկն» է: Նմանատիպ իրավիճակ է նաև «Կասկադ Բանկի» պարագայում. անշարժ գույքի ապահովագրությունը հիմնականում (96 տոկոս) իրականցվել է «Կասկադ ինշուրանսի» միջոցով, որի հիմնադիրներից է «Կասկադ Քապիտալ Հոլդինգը»:

Հայաստանի բանկերի միությունը գրությամբ հայտնել է, որ, բանկային արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից ելնելով, յուրաքանչյուր առևտրային բանկ ունի իր կողմից սահմանված և իր համար ընդունելի սկզբունքներ և ինքնուրույն է ընտրում իր ֆինանսական ռիսկերի կառավարման մեթոդներն ու եղանակները, ինչպես նաև դրանց հիման վրա որոշվում են մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնց հետ աշխատում է տվյալ բանկը:

Վերլուծության արդյունքում Հանձնաժողովը գտավ, որ Հայաստանում գործող մի շարք բանկեր անուղղակի համաձայնեցված գործողությունների (վարքագծի) միջոցով կնքել (կայացրել) են հորիզոնական համաձայնություններ` հիփոթեքային և տրանսպորտային միջոցների վարկավորման ընթացքում նախապատվություն տալով որոշակի ապահովագրական և գնահատող ընկերությունների:

ՀՀ օրենսդրությամբ, ապահովագրությունն ու անշարժ գույքի գնահատումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են, հետևաբար` ՀՀ-ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից պետք է համահավասար ընդունելի և արժանահավատ համարվեն լիցենզավորված և գործող նման ծառայություններ մատուցող բոլոր տնտեսվարողների կողմից մատուցվող ծառայությունները:

Հանձնաժողով ներկայացված փորձագիտական եզրակացության համաձայն ևս, վարկավորման ընթացքում որոշակի ընկերությունների նախապատվություն տալու հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու բանկերի միջև հնարավոր համաձայնության հատկանիշների առկայության մասին, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել բանկերի հետ չհամագործակցող ապահովագրական ընկերությունների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն:

Հանձնաժողովը ամրագրեց, որ առկա իրավիճակը պայմանավորված է վերոհիշյալ իրավահարաբերությունների կանոնակարգման բացակայությամբ, ինչպես նաև վարկառուների կողմից իրենց հայեցողությամբ ապահովագրական և գնահատող ընկերությունների ընտրությունն իրականացնելու հնարավորության վերաբերյալ սակավ տեղեկացվածությամբ:

Հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ճիշտ է, նման համաձայնություններ կայացել են որոշ բանկերի միջև, սակայն իրավիճակը շտկվում է, և գործնականում 2-3 բանկ է, որ մինչև հիմա խախտումը շարունակում է: Նա հավաստիացրեց, որ շուտով դաշտն ամբողջությամբ կբացվի և նման խախտում չի լինի բանկերի կողմից: Ուստի, նա, ինչպես նաև բանկերի ներկայացուցիչները միջնորդեցին և խնդրեցին, որ նախազգուշացում չտրվի բանկերին, քանի որ ֆինանսական ոլորտի համար դա շատ խիստ պատժամիջոց է: ԿԲ ներկայացուցիչը հաստատեց դա, հավելելով, որ նման պատժամիջոցները հաշվի են առնվում միջազգային գործընկերների կողմից, ինչպես նաև ռեյտինգների հրապարակման ժամանակ:

Սակայն պատասխանատվության միջոցի (տվյալ դեպքում` նախազգուշացման) կիրառման հարցում Հանձնաժողովի դիրքորոշումը հետևյալն էր. բանկերը խախտումը թույլ են տվել, ինչը հաստատել է և´ փորձագիտական եզրակացությունը, և´ ԿԲ-ն, և´ Հանձնաժողովի վերլուծությունը: Հետևաբար, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հանձնաժողովը պարտավոր է խախտումն արձանագրելու այս պարագայում որպես պատասխանատվության միջոց կամ նախազգուշացում հայտարարել, կամ տուգանել, որն ավելի խիստ կլիներ: Սակայն հաշվի առնելով ԿԲ միջնորդությունը, որ ապահովագրական ընկերությունները վարկառուների կողմից իրենց ընտրելու հարցում պարտադրելու հնարավորություն չունեն վերջիններիս, հետևաբար իրենք խախտում թույլ չեն տվել (այսինքն ապահովագրական ընկերությունները չեն ընտրում, այլ վարկառուներն են բանկերի պահանջով ապահովագրական ընկերություններին «ընտրում»), Հանձնաժողովը ապահովագրական ընկերություններին նախազգուշացում չհայտարարեց:

Եվ Հանձնաժողովն այսօր նախազգուշացրեց հակամրցակցային համաձայնություններ կնքած (կայացրած) բանկերին («ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ագրիկոլ բանկ», «Առէկսիմբանկ», «Բիբլոս բանկ Արմենիա», «Հայբիզնեսբանկ», «Կասկադ Բանկ», «Հայէկոնոմբանկ», «Պրոմեթեյ բանկ», «Արդշինինվեստբանկ», «Արցախբանկ»), հանձնարարելով շտկել և հետագայում բացառել խախտումները: Ինչպես նաև Հանձնաժողովը առաջարկեց ՀՀ կենտրոնական բանկին` համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված իրավահարաբերությունները կանոնակարգելու համար, նախատեսելով դրույթներ` մատուցվող ծառայություններից համահավասար պայմաններով օգտվելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ներով կատարել հրապարակային բացատրական աշխատանքներ` սպառողներին (վարկառուներին)` սեփական հայեցողությամբ ապահովագրական և գնահատող տնտեսվարողների ընտրության հնարավորության մասին իրազեկ դարձնելու նպատակով:

Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն