Home
26.04.2019 | 20:12
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
12.07.2008 
Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջաններում ստեղծված իրավիճակն է քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ
Թարթառ գետի ափերից դուս գալու պատճառով Շահումյանի և Մարտակերտի շրջաններում ստեղծված իրավիճակն է քննարկվել նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջանների միջով հոսող և Սարսանգի ջրամբարը թափվող Թարթառ գետը դուրս է եկել ափերից և կաթվածահար արել գյուղական համայնքների կյանքը։ Վարարած գետը տեղ-տեղ ճանապարհից սրբել-տարել է առափնյա բանջարանոցները, եգիպտացորենի դաշտերը, կարտոֆիլի ու սոխի ցանքատարածքները։ Ընդհանուր առմամբ, վնասվել է 6 հա մշակված հողահանդ։ Ջուրը արմատախիլ է արել հսկա ծառեր, գետնին է տապալել էլեկտրասյուներ, ինչի հետևանքով որոշ գյուղական համայնքներ հոսանքազրկվել են։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է տեսաժապավեն՝ բնական աղետի հետևանքով հասցված վնասի մասին:

ԼՂՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ մասնավորապես կարևորելով հնարավորինս կարճ ժամկետում վնասված ենթակառուցվածքները վերականգնելու անհրաժեշտությունը: Նախագահն ընդգծել է, որ պետք է նախագծային աշխատանքներ կատարել ճանապարհների ընդլայնման և նրանց անվտանգության բարձրացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:




ar.newsarmenia.ru

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն