Home
16.07.2019 | 00:26
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
11.07.2008 
ՀՀ արտգործնախարարը Վանդեայի պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի ընդունել է Ֆրանսիայի Վանդեա շրջանի Գլխավոր խորհրդի պատվիրակությանը` Գլխավոր խորհրդի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Դոմինիկ Սուշեի գլխավորությամբ:

«Նախարար Նալբանդյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և արդյունավետ գնահատել վերջին տարիներին Վանդեայի շրջանի և Հայաստանի գործակցությունը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։



Նա հիշեցրել է, որ 2007թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով Վանդեա շրջանում կազմակերպվել էին միջոցառումներ ու ամեն տարի Երևանի ֆրանսիական համալսարանի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում փորձաշրջան անցնել Վանդեայի ձեռնարկություններում։

Դոմինիկ Սուշեն իր հերթին նշել է, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները, Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությունն ուսումնասիրելով՝ համատեղ նոր ծրագրեր նախագծել և խորացնել մշակութային համագործակցությունը:

«Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրությունները արգասաբեր կլինեն, և առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել», - նշել են մամուլի ծառայությունից։




ar.newsarmenia.ru

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն