Home
16.07.2019 | 00:31
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
11.07.2008 
Աշխարհը 21-րդ դարի առաջին տնտեսական ճգնաժամն է ապրում, խոստովանել է ԱՄՀ նախագահը
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանն ընդունել է համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամի առկայությունը։

«Աշխարհը 21-րդ դարի առաջին տնտեսական ճգնաժամն է ապրում», - հայտարարել է ԱՄՀ նախագահը՝ ելույթ ունենալով Յալթայում անցկացվող «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային հասարակական կազմակերպության գագաթնաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս գագաթնաժողովը Ուկրաինայի և Եվրամիության հարցերով խոշորագույն ոչ կառավարական համաժողովն է։ «Յալթայի եվրոպական ռազմավարությունը» հիմնել է հայտնի ուկրաինացի գործարար և հասարակական գործիչ, երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի փեսա Վիկտոր Պինչուկը։

Յալթայում անցկացվող համաժողովին մասնակցում են գործարարներ, հասարակական գործիչներ, դիվանագետներ՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից և այլ երկրներից։ Նրանց թվում են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարեկ Սիվեցը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, Ուկրաինայի Բարձրագույն ռադայի խոսնակ Արսենի Յացենյուկը, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռաիսա Բոգատիրևան։




ar.newsarmenia.ru

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն