Home
16.07.2019 | 00:31
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
10.07.2008 
ՄԵԾԱՄՈՐԻ ԲՈՒԺՀԱՄԱԼԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Մեծամորի (Արմավիրի մարզ) բուժհամալիրում ՎիվաՍելի 42 միլիոն դրամի նվիրատվության շնորհիվ ներդրվել և գործարկվել է ջեռուցման և տաք ջրի մատակարարման լոկալ համակարգ:

«ՎիվաՍելը, իր որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է իրականացնել Հայաստանի հասարակության համար երկարաժամկետ նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը` ուղղված Հայաստանի մարզերի բնակչության կենսապայմանների բարելավմանը»,-նշված է ընկերության տարարծած հաղորդագրության մեջ:
Այն նման նվիրատվություն արել է` հիմնվելով մարզային ենթակառուցվածքներին առնչվող կարիքների գնահատման վրա: Բուժհամալիրն ընդգրկում է Գինեկոլոգիայի և մանկաբարձության, Վիրահատական, Ընդհանուր թերապեվտիկ, վարչական և Մանկական սոմատիկ բաժանմունքներ, ինչպես նաև ճաշարան, լվացքատուն և կենտրոնական մասնաշենք: Բուժհամալիրի ընդհանուր տարածքը կազմում է 3.615 քմ:

Մեծամորի բուժհամալիրը տևական ժամանակ դժվարություններ էր կրում ջեռուցման և տաք ջրի բացակայության պատճառով: Բուժհամալիրի համար այդչափ կարևոր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը հաշվի առնելով` ՎիվաՍելն իր ամենահաս ձեռքը մեկնեց` իրականացնելու համար անհետաձգելի աշխատանքները: Այժմ բուժհամալիրը կարող է շատ ավելի հարմարավետ պայմաններում սպասարկել մարզի բնակչությանը: ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Մեծամորի բուժհամալիրին մեր ցուցաբերած աջակցության բարերար ազդեցությունը տարածվելու է Արմավիրի մարզի ու նրա սահմաններից դուրս` հարևան մարզերի բնակչության վրա: Իբրև սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍելն արժեք է ստեղծում հասարակության համար: Այդ պատճառով էլ ընկերությունն իր եկամուտներից մաս է հանում` այսօր Հայաստանին հուզող սոցիալական, առողջապահական և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով»:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց. «Չափազանց ուրախալի է տեսնել, թե ինչպես է ՎիվաՍելի պես հզոր առևտրային կազմակերպությունը իր աջակցությունն ուղղում դեպի մարզեր»:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին ՎիվաՍելի 58.5 միլիոն դրամի աջակցության շնորհիվ ամբողջովին վերանորոգվեց բուժհամալիրի տանիքը: ՎիվաՍելը նաև իր աջակցությունն է ցուցաբերել մարզի 3 դպրոցների ներքին ջեռուցման համակարգերի վերականգնման, ինչպես նաև Զարթոնք գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման գործում:








ՎիվաՍելը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍելը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍելը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

* * *

ՙԲջջային Հեռահամակարգեր՚ ԲԲԸ-ն (ՙՄՏՍ՚) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների շարժական կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 83 միլիոն բաժանորդ: Ռուսաստանի տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից ՙՄՏՍ՚-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում (MBT ծածկագրի տակ): Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն