Home
16.07.2019 | 01:04
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
09.07.2008 
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
եռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակում հայտարարում են Բիզնեսի համագործակցության աջակցման դրամաշնորհային մրցույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ձեռնարկություն ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով, STEP (Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագիր) ծրագիրը, գիտական ներուժի օգտագործման հնարավորություն ստեղծելով, կխթանի գիտության և բիզնեսի միջև համագործակցությանը: Ծրագրի հիմնական նպատակներն են Հայաստանի և ԱՄՆ-ի գիտնականների և մասնավոր հատվածի միջև համագործակցությանն աջակցումը, հայ գիտնականների մտավոր արտադրանքի մրցունակության զարգացումը, գիտության ու բիզնեսի համատեղ նախաձեռնությունների ստեղծմանն աջակցությունը:

Բ. Ենգիբարյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհների չափը կազմելու է 10 հազար դոլար, իսկ ծրագրի առավելագույն տևողությունը լինելու է 12 ամիս: Նրա տեղեկացմամբ, արդեն 20 ընկերություններ հետաքրքրություն են դրսևորել:

Մրցույթին մասնակցելու առաջարկը ներկայացվում է երկու փուլով: Առաջին փուլում, որը տևելու է մինչև հուլիսի 18-ը, գրավոր առաջարկները պետք է ներկայացվեն Հիմնադրամին, որը կգնահատի դրանց ամբողջական լինելն ու ներկայացվող պահանջներին համապատասխանությունը: Երկրորդ փուլում, որը տևելու է մինչև հուլիսի 25-ը առաջարկները էլեկտրոնային փոստով պետք է ներկայացվեն ԱՄՆ զարգացման և քաղաքացիական հետազոտությունների ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամներին:

Տեխնիկական մասնագետներից ու գործարարներից բաղկացած փորձագիտական խումբը կառանձնացնի լավագույն հայտերը, որոնք կանցնեն կիսաեզրափակիչ: Առաջարկված լուծումները կներկայացվեն վենչուրային կոնֆերանսի ժամանակ, որը անց է կացվելու այս տարվա հոկտեմբերին: Դրա մասնակիցները կլինեն ոչ միայն ԱՄՆ-ից, այլև՝ Եվրոպայից:

Բ. Ենգիբարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի իրականացվել է նմանատիպ փորձնական ծրագիր, որի ժամանակ տրված դրամաշնորհների չափը եղել է 5 հազար դոլար:

Աղբյուր` Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն