Home
26.04.2019 | 20:12
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
08.07.2008 
Հայաստանի վերաբերյալ Fitch-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է տնտեսության գլոբալացման ծրագրերով. նախարար
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ հանրապետության տնտեսության գլոբալացման ծրագրերի հետ կապված, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը (ԷԴՎ) օտարերկրյա և ազգային արտարժույթներով՝ «BB-» մակարդակից մինչև «BB» և փոխել է վարկանշային «Դրական» կանխատեսումը «Կայունի»։ Ինչպես նշվում է Հայաստանի վերաբերյալ Fitch-ի նոր զեկույցում, բարձրացվել է նաև Հայաստանի երկրային սահմանագիծը «BB»-ից մինչև «BB+» մակարդակի և վերահաստատվել է կարճաժամկետ ԷԴՎ «B» մակարդակով։

«Հայաստանի վերաբերյալ Fitch-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է հանրապետության տնտեսության գլոբալացմանը և դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև մրցունակության աճի երաշխիքների և արտաքին առևտրային հաշվեկշռի բարելավմանն ուղղված ծրագրերով», - երեքշաբթի ասաց նախարարը լրագրողներին՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նախարարի խոսքերով, Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով արտաքին առևտրային հաշվեկշռի գծով զգալի բարելավում է սպասվում։ Նա ընդգծեց, որ Հայաստանի վարկանիշի բարելավումը «շատ լուրջ քայլ է, որը լավ պայմաններ է ստեղծում կառավարության տնտեսական ծրագրերի իրականացման համար»։




ar.newsarmenia.ru

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն