Home
20.07.2019 | 09:30
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
15.05.2008 
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԿՐԵՑ... ՎՆԱՍԸ
«ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդներից չի վերցնելու ֆիքսված կապի հաշիվների գումարները, որոնք ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ներկայացվել են հեռախոսային խոսակցությունների համար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Գենադի Կալգաշկինը, այս որոշումն ընդունվել է այսօր առավոտյան, որն էլ համաձայնեցվել է սեփականատիրոջ` ռուսական «Վիմպելկոմ» ընկերության հետ:

Նրա խոսքով, ընկերությունն առաջին եռամսյակում մատուցած ծառայութունների և ավելի վաղ չհաշվված ֆիքսված կապի բաժանորդների պարտքերի նկատմամբ ներողամիտ կլինի: Որոշումն ընդունվել է «ԱրմենՏել»-ի բաժանորդների սպասարկման բաժին ստացված բազմաթիվ բողոքների և զանգերի արդյունքում: Այս որոշումը վերաբերում է բաժանորդների այն 20 տոկոսին, որոնց հեռախոսային գիծը սպասարկվում էր հատուկ սարքավորումով, որը մոդեռնիզացման փուլում էր: Հենց նրանք են առաջին եռամսյակում սխալ հաշիվներ ստացել:

Հաշիվների ճշգրտումը տարածվում է նաև այն բաժանորդների վրա, որոնք արդեն վճարել են, ինչը նշանակում է, որ հաջորդ ամիս նրանք ավելի քիչ կվճարեն: Գ. Կալգաշկինը հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կկատարվի հաշիվների ճշգրտում և բաժանորդները, որոնք չեն կարողացել վճարել հաշիվները, կկարողանան դա կատարել մայիսի 28-ից հետո: «Եթե նույնիսկ բաժանորդը չկարողանա վճարել գումարը և սպասի վերահաշվարկին, ապա այդ պարտքը հեռախոսի անջատման պատճառ չի դառնա»,-վստահեցրեց Գ. Կալգաշկինը: Բացառություն կկազմեն անբարեխիղճ վճարողները:

Միաժամանակ, ընկերության ներկայացուցիչը բաժանորդներին կոչ արեց վերահսկել սեփական զանգերը և բյուջեն, մատնանշելով, որ ֆիքսված կապից բջջային կատարված զանգի 1 րոպեն արժե 70 դրամ:

Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Բեղլոյանն իր հերթին հայտնեց լրագրողներին, որ ընկերության չստացված շահույթի գումարը 300 հազար դոլար է, իսկ հարկը, որը պետք է այսպես թե այնպես վճարվի, կկազմի 100 հազար դոլար:
Հայաստանում, կապված «ԱրմենՏել» ընկերության նոր բիլինգային համակարգի ներդրման հետ, տեղի են ունեցել ֆիքսված կապի որոշ բաժանորդների հաշիվների տրամադրման հետաձգումները: Սրա արդյունքում, հունվարին բջջային համարների զանգերի որոշ հատված փետրվարին և մարտին չի գրանցվել համապատասխան հաշիվներում և բաժանորդներին ներկայացվել է ապրիլին: Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները, պատրաստակամություն էին հայտնել նշյալ բաժանորդների դեպքում վերանայել վճարումների հետաձգման հնարավորությունները:

Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն