Home
20.07.2019 | 09:39
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
15.05.2008 
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՀՀ կառավարության կողմից դրվել է երկրի տեխնոլոգիական վերափոխումը հնարավորինս արագ անցկացնելու` Հայաստանի եւ զարգացած երկրների միջեւ տեխնոլոգիական, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, առկա ճեղքվածքը հնարավորինս փոքրացնելու խնդիր: Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` մայիսի 14-ին Երեւանում բացված Հայաստանի ՏՏ-ների մրցունակության եւ ինովացիայի երկրորդ համաժողովի բացման ժամանակ:

Նրա խոսքերով, Հայաստանում այդ նպատակով իրականացվում են մի շարք պիլոտային ծրագրեր, որոնց միջոցով դրվում են նաեւ ոլորտի զարգացման մեջ պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության հիմքերը: Միջոցառման կազմակերպիչ գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ համաժողովի ժամանակ կբացահայտվեն ՏՏ ոլորտի զարգացման խնդիրները եւ կնախանշվեն դրանց լուծումները:



Ըստ միջոցառման մյուս կազմակերպչի` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի (ՄՄՀՀ), տնօրեն Հեյլի Ալեքսանդերի, համաժողովի անցկացումը հետապնդում է ֆինանսական շուկա ՏՏ ընկերությունների մուտքը նախապատրաստելու, նրանց գործունեության կարգավորման դաշտի, ներդրումային եւ կրթական ծրագրերի իրականացման խնդիրները քննարկելու նպատակ:



ԱՄՆ ՄԶԳ-ի Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Ռոլֆ Անդերսոնը կարեւորեց ՏՏ ոլորտին աջակցությունն այն առումով, որ ոլորտն ունի Հայաստանի տնտեսական աճի մեծացմանը, մրցունակության բարձրացմանը նպաստելու մեծ ներուժ: Նա նշեց, որ Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման առումով ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրներում առաջատար է: Ըստ Ռ.Անդերսոնի, Հայաստանի ՏՏ ոլորտում կատարվող ներդրումների 70%-ն ամերիկյան է:

Համաժողովի առաջին օրը նվիրվեց ՏՏ մրցունակության խթանման թեմաներին, որոնցից են հավաստագրումը, հեղինակային իրավունքները եւ մտավոր սեփականության պաշտպանությունը: Ներկայացվեցին նաեւ հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցող հիմնական զարգացումները:

Համաժողովի երկրորդ օրը կնվիրվի «Մայքրոսոֆթ»-ի մի շարք նոր եւ ինովացիոն ապրանքների ներկայացմանը (MS Windows Server 2008, MS Visual Studio 2008, MS SQL Server 2008): Համաժողովի այս մասում անդրադարձ կկատարվի «Մայքրոսոֆթ»-ի ենթակառուցվածքների օպտիմալացման մոդելներին` որպես ՏՏ ունակությունների զարգացման աշխատանքների պլանավորման ձեւի, ՏՏ ոլորտի մի քանի հիմնական միտումներին, որոնք առաջիկա 3-5 տարիներին վերափոխիչ ազդեցություն կունենան ենթակառուցվածքների եւ ծրագրային փաթեթների կիրառման վրա:

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիայի համաժողովը անցկացվում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիայի, Արդիական տեխոնոլգիաների մասնագետների ասոցիացիայի եւ Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Համաժողովի կազմակերպիչներն են նաեւ «Մայքրոսոֆթ Ար-Էյ» ընկերությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:




www.nt.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն