Home
20.07.2019 | 09:30
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
15.05.2008 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ «Կասկադ-Կրեդիտ» ընկերությունը Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակչությանը արտոնյալ պայմաններով վարկեր կհատկացնեն
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, համագործակցելով «Կասկադ-Կրեդիտ» վարկային կազմակերպության հետ, «Օրինակելի գյուղախումբ» կազմող Արմավիրի 6 (Արգինա, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Շենիկ եւ Քարակերտ) համայնքների բնակիչներին արտոնյալ պայմաններով վարկեր կհատկացնի` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով եւ 6-84 ամիս մարման ժամկետով:
Գյուղական վայրերում ապրող կանանց ձեռներեցության մեջ ներգրավելու նպատակով առաջարկվում է հատուկ վարկ` տարեկան 11,5 տոկոս տոկոսադրույքով: Նախաձեռնության հիմնական նպատակը գյուղական վայրերի համար վարկային հնարավորությունների մատչելիության բարձրացումն է, որը կհանգեցնի գյուղական տնտեսությունների զարգացմանը եւ համայնքներում տնտեսական աճին:
Ինչպես այսօր ծրագրի ներկայացման ժամանակ նշեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենը, ընտրվել են նշված համայնքները, քանի որ հիմնադրամը նախկինում էլ է աշխատել այդ վայրերում եւ համոզվել, որ շահառուները բարեխիղճ են: Հիմնադրամը նախկինում ծրագրեր իրականցնելու համար «Օրինակելի գյուղախմբում» ընդգրկել էր Արմավիրի մարզի նշված 6 գյուղերը` հաշվի առնելով տեղի բնակչության սոցիալական վատ վիճակը: Հետագայում արտոնյալ վարկային պայմաններից օգտվելու նման հնարավորություն նախատեսվում է ընձեռել նաեւ հանրապետության այլ գյուղերի բնակիչների:
«Կասկադ-Կրեդիտ»-ն առաջարկում է 1 մլն-ից մինչեւ 15 մլն եւ ավելի ՀՀ դրամի չափով վարկեր: Վարկեր ստանալու համար «Օրինակելի գյուղախումբ»-ը կազմող համայնքներից արդեն ստացվել է 370 հայտ, որից այսօրվա դրությամբ բավարարվել է 32-ը: Նախնական գնահատականով ստացված հայտերի շուրջ 70 տոկոսը կբավարարվի: Գումարները կծախսվեն գյուղատնտեսության, անասնապահության զարգացման, նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաեւ գործարար այլ նպատակներով: Համագործակցության յուրահատկություներից է այն, որ «Կասկադ-Կրեդիտ»-ը գյուղական վայրերի անշարժ գույքը կընդունի որպես գրավ:
Ի լրումն վարկային հնարավորությունների` Հայաստանի մանուկներ հիմնադրամը եւ «Կասկադ-Կրեդիտ»-ն առաջարկում են նաեւ գյուղատնտեսական լիզինգ, ինչը գյուղացիներին հնարավորություն է ընձեռում գնել եւ արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկան: Լիզինգի չափն սկսվում է 1,5 մլն-ից հասնելով մինչեւ 3,5 մլն դրամի` 14 տոկոս տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով:
«Կասկադ-Կրեդիտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկը ներկայացնելով ընկերության գործունեությունը` նշեց, որ այն աշխատում է արեւմտյան չափանիշներով եւ փորձում հնարավորինս թափանցիկ լինել:
Նշենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որը նպատակ է հետապնդում նվազեցնել աղքատությունը Հայաստանում` գյուղական վայրերի վերակենդանացման եւ դրանց վերականգնման ուղղությամբ տարվող առանցքային նշանակության ծրագրերի իրականացման միջոցով: Հիմնադրամի գործունեության հիմնական բաղադրիչներն են ենթակառուցվածքների բարելավումը, տնտեսական եւ համայնքային զարգացումը (առողջապահական, սոցիալական եւ կրթական ծրագրեր):

armenpress.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն