Home
20.07.2019 | 09:36
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
14.05.2008 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ` 8.8 ՏՈԿՈՍ
Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 8.8%: Ընդ որում, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս այն արձանագրվել է ծառայությունների և շինարարության ճյուղերում ավելացված արժեքի բարձր աճի շնորհիվ, մինչդեռ արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը չեզոք ազդեցություն են ունեցել տնտեսական աճի վրա: Այս մասին տեղեկացանք ԿԲ մամուլի ծառայությունից:

Արդյունաբերության թողարկման ծավալները տարվա առաջին եռամսյակում նվազել են 0.7%-ով` պայմանավորված լեռնահանքային և սննդի արդյունաբերությունում արձանագրված նվազմամբ, ինչը ժամանակավոր բնույթի է` կապված որոշ տեխնիկական հանգամանքների հետ: Ի տարբերություն դրան, աճ է արձանագրվել էներգետիկայի, մետաղագործության և շինանյութերի արտադրության ենթաճյուղերում:

Շինարարության ճյուղում տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է շինարարության ծավալների 19.4% աճ: Այն պայմանավորվել է բնակարանային շինարարության, ինչպես նաև մշակող արդյունաբերության և ծառայության ճյուղերում կապիտալ ներդրումների ավելացմամբ:

Ծառայությունների ճյուղում առաջին եռամսյակում արձանագրվել է 5.7% իրական աճ, որը զիջել է կանխատեսված ցուցանիշին: Ընդհանուր առմամբ, ծառայությունների հիմնական մասի աճի տեմպերի նվազումը փետրվար և մարտ ամիսների նախընտրական և հետընտրական զարգացումների արդյունքն է: Միաժամանակ, մեծածախ առևտրի ծավալների կրճատումը պայմանավորվել է ցորենի ներկրման և ալյուրի արտադրության ծավալների նվազմամբ, իսկ ավտոմեքենաների առևտրի ծավալների աճը պահպանվել է բարձր մակարդակի վրա` կազմելով 29%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքն արձանագրվել է նախորդ տարվա մակարդակի շուրջ, ընդ որում բուսաբուծության ենթաճյուղում արձանագրվել է աճ, մինչդեռ անասնապահության թողարկման ծավալները փոքր-ինչ զիջել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին:
Աղբյուրի հաղորդմամբ, տարվա առաջին եռամսյակում արձանագրված տնտեսության ճյուղային զարգացումները, թեև փոքր-ինչ շեղվելով կանխատեսվածից, էական ազդեցություն չեն ունենա տարվա հաջորդ եռամսյակների կանխատեսումների վրա:


Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն