Home
20.07.2019 | 09:54
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
14.05.2008 
Հայաստանն ու Թուրքմենստանը կողմ են տնտեսական հարաբերությունների զարգացմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շոհրատ Ջումաևի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

«Հանդիպմանը վարչապետը վստահություն է հայտնել, որ օգտագործելով անկանխացումից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում առկա համագործակցության դրական փորձը, կհաջողվի նոր դինամիկա հաղորդել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը»,- նշեցին մամուլի ծառայությունում:

Նշելով հայ-թուրքմենական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերն ընդգծել են տնտեսական հարաբերությունները ևս խթանելու և այդ մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը, մանավանդ որ, նրանց համոզմամբ, երկու երկրներում էլ դրա համար լավ հնարավորություններ կան: Փոխշահավետ համագործակցության կարևոր ոլորտների թվում զրուցակիցները նշել են, մասնավորապես, էներգետիկայի, առողջապահության, շինարարության, զբոսաշրջության բնագավառները:

«Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով, կողմերը կարևորել են համապատասխան հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գործընթացի արագացումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը կնշանակվի մոտ օրերս»,- նշեցին մամուլի ծառայությունում:

Հայաստանի կառավարության ղեկավարն ու Թուրքմենստանի դեսպանը վստահություն են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը նոր խթան կհանդիսանա հայ-թուրքմենական տնտեսական կապերի եւ հարաբերությունների հետագա զարգացման համար, կնպաստի տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը:




ar.newsarmenia.ru

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն