Home
20.07.2019 | 09:32
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
14.05.2008 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
Մայիսի 15-18-ը Մոսկվա քաղաքի զբոսաշրջիկների խորհուրդն անցկացնելու է մոսկովյան 8-րդ միջազգային զբոսաշրջիկային տոնավաճառը` «MITF-զբոսաշրջություն և հանգիստ» խորագրով: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այն հանդիսանում է Մոսկվայի իշխանությունների պաշտոնական միջոցառումը:

Տոնավաճառին մասնակցելու են 40 երկիր` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Բուլղարիա, Հունաստան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա և այլն: Մոսկովյան զբոսաշրջային տոնավաճառը հանդիսանում է ամենամեծը Ռուսաստանում և նախատեսված է ռուս և արտասահմանցի զբոսաշրջային բիզնեսի մասնագետների համար: Մոսկովյան 3-րդ միջազգային տոնավաճառի գլխավոր նպատակը բոլոր մասնակիցների համար միասնական դաշտ ձևավորելն է:

Տոնավաճառի ընթացքում ներկայացվելու են զբոսաշրջության բոլոր ուղղությունները` արկածախնդրություն, թանգարանային զբոսաշրջություն, առողջապահական, կրթական, նավային ճանապարհորդություններ, գործնական զբոսաշրջություն, տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաները զբոսաշրջիկության մեջ և ԶԼՄ-ների զբոսաշրջություն:
Այսօր արդեն գրանցվել են 1000 մասնակից Ռուսաստանի 80 շրջանից և աշխարհի 40 երկրից: Տոնավաճառի ընթացքում նախատեսվում են գիտաժողովներ, սեմինարներ և կլոր սեղաններ:


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն