Home
20.07.2019 | 09:52
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
13.05.2008 
ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ
Բնակլիմանայան պայմանների պատճառով Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրում, որոնք հաշվարկվում են մի քանի միլիարդներով: Այս տարին ևս բացառություն չի կազմել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պահպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Նրա հավաստմամբ, վնասները հիմնականում գրանցվում են երաշտի, ցրտահարությունների` հատկապես ուշ գարնանային և մայիս-հուլիս ամիսներին տեղացած կարկտի հետևանքով:

«Այս տարի ևս հանրապետության տարածքում ցրտահարություն դեպքեր գրանցվեցին, սակայն դրանք տեղային բնույթ են կրում: Ցրտահարությունը հիմնականում նկատվել է Արարատյան հարթավայրում` դեղձենիների վրա, չնայած, առանձին հատվածներում և տարբեր տեսակների մոտ: Բարձրադիր գոտուց առանձին տարածաշրջաններում ցրտահարվել են աշնանացանները»,-նշեց Գ. Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով, վնասված աշնանացանների տարածքն այնքան էլ զգալի չէ: Բացի այդ, հարթավայրային ու նախալեռնային գոտում գրանցվել է չծածկված խաղողի այգիների ցրտահարություն: «Երբ խոսվում է աշնանացան հացահատիկի ցրտահարության մասին, պետք է հասկանալ, որ նրա հիմնական ցրտահարության պատճառը ցանքի ժամկետների խախտումն է: Շատ հաճախ գյուղացին ուշ ժամկետի ցանք է կատարում: Այն դեպքում, երբ ցանքը պետք է ավարտվի օգոստոսին, շատերը դեռևս շարունակում են ցանել մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ»,-նշեց մասնագետն ու ավելացրեց, որ դա անթույլատրելի է, քանի որ աշնանացանի ժամկետները տասնյակ տարիներ առաջ ճշտվել են տարբեր գիտնականների կողմից կատարած հետազոտությունների արդյունքում: Եվ այդ ժամկետը, ըստ մասնագետի, չի կարելի խախտել:

Ըստ նրա, Արարատյան դաշտավայրի համար աշնանացանի վերջին ժամկետը համարվում է հոկտեմբերի 10-15-ը, իսկ մյուս տարածքներում դա պետք է ավարտվի ավելի շուտ: Գ. Պետրոսյանը նշեց, որ ճիշտ ժամանակին կատարված ցանքի դեպքում աշնանացանը հասցնում է թփակալվել, դառնում է կայուն, դիմացկուն և մինչև -15, -16 աստիճան ցրտին դիմանում է: «Բացի այդ, բոլոր այն պտղատու ծառերը, խաղողի վազերը, որոնք ժամանակին պարարտացվում, ոռոգվում և հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների են ենթարկվում, երբեք չեն ցրտահարվի»,-ավելացրեց նա:

Նշենք, որ գյուղացու կրած վնասի չափը դեռևս հայտնի չէ: Գ. Պետրոսյանի խոսքով, այն հայտնի կլինի միայն ամռան սկզբին: Տուժածների փոխհատուցման մասին առայժմ խոսք չկա:

Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն