Home
20.07.2019 | 09:31
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
13.05.2008 
ՄԻ ՔԱՆԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սեղմված (բնական) գազի շուկայում նկատված հակամրցակցային հնարավոր երևույթների բացահայտման նպատակով հարուցված վարույթի շրջանակներում այսօր Հանձնաժողովին դիմում են ներկայացրել Լոռու մարզի` ավտոգազալցման ծառայություններ մատուցող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, հայտնելով, որ իրենց կողմից շահագործվող ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) սեղմված (բնական) գազի գինն իջեցնում են` 1 խորանարդ մետրի համար սահմանելով 160 դրամ (վարույթի հարուցման օրը 200 դրամ էր):

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի տեղեկացմամբ, միևնույն ժամանակ, Հանձնաժողովի մոնիտորինգը Հրազդան քաղաքի ավտոգազալցակայաններից մեկում 1 խմ գազի լիցքավորման համար 130 դրամ է արձանագրել, իսկ Շիրակի մարզի մի քանի գազալցակայաններում` 170/1խմ:

Հիշեցնենք, Հանձնաժողովը սեղմված (բնական) գազի իրացման շուկայում վարույթ էր հարուցել այն բանից հետո, երբ գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո մոնիտորինգն արձանագրել էր գազալցակայանների կողմից ձեռք բերվող և վերջինների կողմից իրացվող գազի գնի, նախնական գնահատականով, անհամարժեք բարձրացում: Վարույթը հնարավոր հակամրցակցային համաձայնության երևույթների, մրցակցության օրենքի հնարավոր խախտման բացահայտման նպատակ ունի:

Վարույթը և մոնիտորինգը շարունակվում է:




www.panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն