Home
20.07.2019 | 09:31
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
13.05.2008 
ՎԻԵՏՆԱՄՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի և Վիետնամի միջև միջպետական շփումները բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների մակարդակում ակտիվացնելու, հայ-վիետնամական բիզնես-ֆորում գումարելու և Հայաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության ծավալման նպատակով Վիետնամի գիտության և տեխնոլոգիաների նախարարության փորձագետների խումբ Հայաստան գործուղելու մասին գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրին արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության հետ կապերի վարչությունից, պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Հանոյում կայացած Վիետնամի Հայաստանի նորանշանակ դեսպան Վահագն Մովսիսյանի հավատարմագրերի հանձման ժամանակ:

Աղբյուրի հաղորդմամբ, նա հավատարմագրեր է հանձնել Վիետնամի նախագահ Նգույեն Մին Տրիետին: Հավատարմագրերի արարողությունից հետո նշվել է, որ Հայաստանը և Վիետնամը ավանդապես եղել են բարեկամական երկրներ, իսկ հայ ու վիետնամական ժողովուրդները միշտ ունեցել են միմյանց նկատմամբ լավ վերաբերմունք: Միաժամանակ կողմերը կարևորել են վերջին ժամանակաշրջանում որոշակի դադարից հետո երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններին նոր թափ ու լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը, ինչին այսուհետ պետք է ուղղված լինի Հայաստանի նորանշանակ դեսպանի գործունեությունը:

Նշենք, որ այցի ընթացքում դեսպանը հանդիպել է նաև երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Փամ Գիա Խիեմի, արդյունաբերության և առևտրի նախարար Վու Հու Հոանի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Հոան Վան Փոնի և մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Հոան Տուան Անի հետ:

Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն