Home
20.07.2019 | 09:31
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
12.05.2008 
«ADC»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻՑ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼ ՆԱԵՎ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՓՈՔՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ
Հայ-նորվեգական «ADC» (Armenian Datacom Company) ընկերությունը նախատեսում է հունիսից իր ցանցով լայնաշերտ ինտերնետի «թրիփլ փլեյ» (ինտերնետային հեռուստատեսություն, տեսահսկում, ձայնի եւ տվյալների փոխանցում) փաթեթ ստանալու հնարավորություն ընձեռող ծառայություններ մատուցել ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ` փոքր գրասենյակներին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ընկերության կոմերցիոն տնօրեն Ավետիկ Քալանթարյանը:

Նրա խոսքերով, ծառայության մատուցման փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: «Հետաքրքիր տարբերակներ ենք մշակել եւ փորձարկել բավականին լավ արդյուքներով` վերջնամղոնային միացման լուծումը դեպի բնակարաններ եւ գրասենյակներ տանելու ուղղությամբ, որպեսզի դա գնային տեսակետից առավել մատչելի դարձնենք` ի համեմատություն օպտիկամանրաթելային մալուխային միացման, որն ավելի աշխատատար է եւ բավականին թանկ»,- նշեց Ա.Քալանթարյանը: Նա պարզաբանեց, որ մշակվել է նշված ծառայության մատուցման երկու տարիֆային պլան` տվյալների փոխանցման ծավալի սահմանափակումով եւ առանց սահմանափակման: Նշվեց, որ հաճախորդներին առաջարկվելու են ամսական 15-40 հազար դրամ արժեցող 5-6 տեսակի փաթեթներ, որոնք խոշոր կորպորատիվ հաճախորդներին մատուցվող լայնաշերտ ինտերնետի ծառայություններից կտարբերվեն նրանով, որ այստեղ ծառայության ներհոսքի եւ արտահոսքի արագագործության ցուցանիշներ չեն նշվելու:

«Մենք շատ ենք ուզում, որ բոլոր փաթեթները լինեն անսահմանափակ օգտագործման, որովհետեւ հասկանում ենք, որ բիզնես նպատակ հետապնդելով` լուծում ենք նաեւ տեղեկատվական հասարակության ձեւավորման խնդիր»,- ավելացրեց «ADC»-ի կոմերցիոն տնօրենը:

Նրա խոսքերով, Հայաստանի հեռուսատընկերություններից շատ քչերն առայժմ ունեն ցանցային օպերատորին հեռարձակման թվային ազդանշան փոխանցելու հնրավորություն: Դեռեւս նրանք հաղորդումները հեռարձակում են անալոգային ընդլայնմամբ, եւ դրանք օպտիկամանրաթելային ցանցով կարելի հեռարձակել միայն հաղորդումները թվայնացնելուց հետո: Ըստ Ա.Քալանթարյանի, «թվայնացման համար հեռուստաընկերությունները ոչ մեծ ներդրումներ պետք է անեն: Եթե մենք պետք է անենք թվայնացումը, դա այլ բիզնես խնդիր է, եւ պատրաստ ենք քննարկել այն»:




www.nt.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն