Home
20.07.2019 | 09:47
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
12.05.2008 
2007 Թ.-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԾՐԱԳՐՎԱԾԻՑ ՄՈՏ 5%-ՈՎ ԱՎԵԼԻ Է
Հայաստանում 2007թ.-ին արձանագրված 13,7% տնտեսական աճը ծրագրվածից ավելի է 4,7%-ով, իսկ 2006թ.-ից ցուցիանիշից` 0,4%-ով: Նույն տարում ՀՆԱ-ն կազմել է 3 տրիլիոն 139,4 մլրդ դրամ (մոտ 917,7 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ 1 շնչին ՀՆԱ-ի բաժինը` 973,2 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 18%-ով: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա, 2007թ.-ի տնտեսական աճի շուրջ 8,5%-ը պայմանավորված է եղել կապիտալ շինարարության եւ ծառայությունների ծավալների աճով: Ընդ որում, շինարարությունում ստեղծված ՀՆԱ-ն 2007թ.-ին աճել է 18,4%-ով:

2007թ.-ին գործազրկության մակարդակը կրճատվել է 0,4%-ով` կազմելով տնտեսապես ակտիվ բնակչության 7,1%-ը, կամ 82,8 հազար մարդ: 2007թ.-ին բնակչության դրամական եկամուտները եւ ծախսերն աճել են, համապատասխանաբար, 25,7%-ով եւ 23,6%-ով: Միջին աշխատավարձն աճել է 21,2%-ով` կազմելով 77,4 հազար դրամ:

2007թ.-ին ընթացիկ հաշվի բացասական մնացորդը կազմել է մոտ 571,4 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 454, 2 մլն դոլարով: Արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 439,2 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 39,7%-ով, ընդ որում արտահանումն աճել է 17,5%-ով, իսկ ներմուծումը` 49,7%-ով:




www.nt.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն