Home
20.07.2019 | 09:29
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
12.05.2008 
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ՀԱՄԱՐՈՒՄ 2007Թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
2007թ. Հայաստանի պետական բյուջեն իր կատարողականով բացառիկ է, ինչի մասին վկայում են դրա ցուցանիշները: Այսօր նախորդ տարվա բյուջի կատարողական վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պետբյուջեն ոչ միայն կատարվել է, այլև հնարավորություն է ընձեռվել իրականացնել նաև լրացուցիչ ծախսեր, որոնք տրամադրվել են երկրի սոցիալապես անապահով բնակչությանը: Ֆինանասավորումը բարելավվել է նաև կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում:

Վարչապետի խոսքով, նախորդ տարի հարկային մուտքերի աննախադեպ աճ է գրանցվել: Այսպես, ՀՆԱ-ի կառուցվածքում հարկերը կազմել են 1.6 տոկոս, կառավարության նախատեսած 0.4 տոկոս աճի փոխարեն: Ինչպես նշեց վարչապետը, դա բավականին լավ ցուցանիշ է: Բյուջեի ծախսերը նախորդ տարի աճել են 33 տոկոսով, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ հինգ տարիներին գրանցված ցուցանիշները, երբ աճի տեմպերը կազմում էին 16 տոկոս: «Սա նշանակում է, որ նոր կառավարության առջև դրված է ցուցանիշներն ապահովվելու բավականին բարձր նշաձող, որը մենք պետք է պահպանենք»,-նշեց նա:

Միաժամանակ Տ. Սարգսյանը նշեց ծախսային մասով իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Նրա խոսքով, հիմնական առաջադրանքը, որն ամարագրված է կառավարության միջնաժամկետ ծրագրում, աղքատության մակարդակի կրճատումն է: «Այդ քաղաքականությունը կշարունակվի, և եթե բյուջեի եկամտային մասը իրականացվի, կարևոր է, որ միջոցները վերադասավորվեն այնպես, որ առաջին հերթին հաղթահարվի աղքատությունը և լուծվեն մեր առջև կանգնած առաջնահերթ խնդիրները»,-ընդգծեց Տ. Սարգսյանը:

Վարչապետը նաև նշեց հարկերի հավաքման բարձր տեմպերի պահպանման անհրաժեշտությունը` ՀՆԱ-ի կառուցվածքում հարկերի տեսակարար կշիռը յուրաքանչյուր տարի ավելացնելով 0.5 տոկոսով: «Դա թույլ կտա էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և բարելավվել բիզնես միջավայրը»,-ասաց Տ. Սարգսյանը:

Խոսելով 2007թ. պետական բյուջեի կատարման առանձնահատկությունների մասին, վարչապետն ընդգծեց, որ բյուջեն իրականացվել է քաղաքական այնպիսի պայմաններում, որոնք առաջին հերթին պայմանավորված էին խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ և նախագահական ընտրությունների նախապատրաստմամբ: Նա նկատեց, որ այդ տրամադրությունները երկրի բոլոր գործընթացների վրա իրենց ազդեցությունն են ունեցել: Այդ տեսակետից վարչապետը նշեց պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի մանրամասն ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:

Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն