Home
20.07.2019 | 09:32
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
09.02.2008 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՑՎԵԼ Է ԳՆԱՃԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱԴԱԿԸ
ԱՊՀ երկրների մեջ 2007թ. գնաճի ամենացածր մակարդակը` 4.4 տոկոս, գրանցվել է Հայաստանում: Այս մասին հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն: ԱՊՀ երկրներում սպառողական գները միջին հաշվով աճել են 10 տոկոս:

Վիճակագրական կոմիտեն ընդգծել է, որ Համագործակցության բոլոր երկրներում տնտեսական աճն ուղեկցվել է գնաճով: Մի շարք երկրներում 2007թ. այդ ցուցանիշը ռեկորդային է եղել` սկսած 2000թ.-ից:

«Հատկապես տարվա վերջին նկատելիորեն ավելացել են մթերային ապրանքների գները, ինչը կապված է համաշխարհային շուկայում սննդամթերքի գնի աճի հետ, իսկ մի շարք երկրներում` դրրանց ներկրման ծավալների կրճատման և հայրնեկան արտդրության ոչ բավարար ծավալների հետ: Չնայած շուկայի հագեցած լինելուն, շարունակվում է աճը ոչ պարենային ապրանքների շուկայում: Որոշ երկրներում արագացել է բնակչությանը տրամադրվող վճարովի ծառայությունների, հատկապես կոմունալ ծառայությունների գների ու վճարների թանկացումը: Ամենօրյա պահանջարկ վայելող ապրանքների և ծառայությունների գների թանկացումն առավելապես ազդել է ցածր եկամուտով տնբային տնտեսությունների կենսամակարդակի վրա»,- նշված է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրությունում:

2007թ. սպառողական գների առավելագույն աճը գրանցվել է Տաջիկստանում` 21.5 տոկոս: Նրան հետևում է Ադրբեջանը, որտեղ գնաճը կազմել է 16.7 տոկոս: Ուկրաինայում այս ցուցանիշը 12.8 տոկոս է, Մոլդովայում` 12.3 տոկոս, Ղազախստանում` 10.8 տոկոս, Ղրղզստանում` 10.2 տոկոս, Վրաստանում` 9.2 տոկոս, Ռուսաստանում` 9 տոկոս, Բելառուսում` 8.4 տոկոս: ԱՊՀ մյուս երկրների վերաբերյալ տվյալները բացակայում են:

www.Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն