Home
20.07.2019 | 09:32
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
08.02.2008 
Հայաստանը կմասնակցի ՏՏ ոլորտի երկու խոշոր ցուցահանդեսների
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իր ձեռքբերումները կներկայացնի մարտի 4-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվելիք «CeBIT» միջազգային ցուցահանդեսում: Բացի այդ, մայիսի 19-22-ը կմասնակցի նաեւ Մալայզիայի Կուալա Լումպուրում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը կհյուընկալի ավելի քան 2,500 մասնակիցների աշխարհի շուրջ 80 երկրներից: «CeBIT» ցուցահանդեսը ամենամյա է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Աննա Թովմասյանը, նախորդ տարի Հայաստանից մասնակցել է 6 կազմակերպություն, որոնք նախնական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել ավելի քան 260 արտերկրյա կազմակերպությունների հետ: «Ակնառու հաջողություններից է նաեւ «CBI» (Center for the Promotion of Imports from Developing Countries to Europe) ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով խորհրդատուի մոտ հայաստանյան ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացումը. ի դեպ, նա հետագայում այցելել է Հայաստան»,- ասաց նա:
Ա. Թովմասյանի խոսքերով` «CeBIT» ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը կլուծի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE), իսկ տաղավարի տեղադրման ծախսերը կիրականացվեն ՀՀ պետբյուջեի միջոցներով: Նշենք, որ 2005 թ-ից միությունն ամեն տարի կազմակերպում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը` «ԴիջիԹեք E-Xecutive»:

www.armenpress.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն