Home
20.07.2019 | 10:01
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
08.02.2008 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է
2007թ. արդյունքներով տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը երկրորդն է ԱՊՀ երկրների մեջ: Այն զիջում է միայն Ադրբեջանին: ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 13.8 տոկոսով, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը 25 տոկոս է:

Աղբյուրի հրապարակած տվյալներով, ՀՆԱ աճի տեմպով երրորդ տեղում 8.2 տոկոս ցուցանիշով Ղրղզստանն ու Բելառուսն են: Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը (8.1 տոկոս), Տաջիկստանը (7.8 տոկոս):

Վրաստանի (12.7 տոկոս), Ղազախստանի (9.7 տոկոս), Մոլդովայի (3.3 տոկոս) և Ուզբեկստանի (9.8 տոկոս) դեպքում տվյալները վերաբերում են 2007թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածին: Իսկ Թուրքմեսնտանի վերաբերյալ որևէ տվյալ չկա:
ԱՊՀ վիճակագրական կոմիտեն նշել է, որ 2007թ. Համագործակցության երկրներում տնտեսական իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ էր, աճի բարձր տեմպերը պահպանվել են: Առավել բարձր տեմպերը շարունակում են պահպանվել Հայաստանում Ադրբեջանում: Միևնույն ժամանակ նկատվել է Համագործակցության երկրների տնտեսական աճի տեմպերի մոտեցման միտում, ինչն արտահայտվել է ՀՆԱ աճի ամենամեծ և ամենափոքր ցուցանիշների միջև տարբերության կրճատմամբ:
ՀՆԱ աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրանքի ծավալների դինամիկայով: Մի շարք երկրներում բարձր տեմպերով է զարգացել ոչ միայն արդյունահանող արդյունաբերությունը, այլև` մշակող արդյունաբերության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մեքենաշինությունը, փայտամշակումը, քիմիական և սննդի արդյունաբերությունը: Տնտեսության մեջ զբաղված ազգավբնակչության թվի նկատմամաբ ՀՆԱ առաջընթաց աճը վկայում է աշխատանքի արտադրողականության բարձրացման մասին:

Համագործակցության երկրներում տնտեսական աճի միջին ցուցանիշը 9 տոկոս է, 2006թ. 8 տոկոսի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 7 տոկոսով (2006թ.` 5 տոկոս), հիմնական կապիտալում ներդրումների ծավալը` 20 տոկոս (15 տոկոս), բեռնափոխադրուների ծավալը` 5 տոկոս (7 տոկոս), մանրածախ առևտրի ծավալը 16 տոկոս (15 տոկոս):

www.Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն