Home
20.07.2019 | 09:32
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
08.02.2008 
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԻՑ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՀՀ կառավարության փետրվարի 7-ի նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության (կոնցեդենտ), «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (կոնցեսիոներ) միջեւ կնքվող` հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի նախագծին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին` ՀՀ-ի անունից կնքել հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիրը` հանդես գալով որպես կոնցեդենտի ներկայացուցիչ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով շահագործման հանձնելը կարեւոր որոշում է, որը բխում է մեր երկրի շահերից: «Վիճակը պրոբլեմատիկ է երկաթուղում, ներդրումների կարիք կա: Մենք` որպես պետություն, դժվարություններ ունենք ներդրումներ կատարելու, իսկ եթե չկարողանանք երկաթուղու խնդիրը լուծել, տնտեսության արագ զարգացման խնդիր չենք կարողանալու լուծել»,- նախագծի ընդունման կապակցությամբ ասել է Սերժ Սարգսյանը:

www.nt.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն