Home
20.07.2019 | 09:59
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
08.02.2008 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԳՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ ԻՐԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Հայաստանի հյուրանոցների միությունը փետրվար-ապրիլ ամիսներին առաջին անգամ իրականացնելու է միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցների անձնակազմի վերապատրաստման դասընթացների ծրագիր: Դասընթացները վարելու են այս տարի փետրվարին անցկացված հյուրանոցային անձնակազմի վերապատրաստման դասընթացից հետո հավաստագրված դասընթացավարները:

Հայաստանի հյուրանոցների միության նախագահ Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ, այս ծրագիրը աննախադեպ նախաձեռնություն է Հայաստանի հյուրընկալության ոլորտի համար: «Մեր դասընթացավարները գերազանց տիրապետում են ուսուցման մեթոդաբանությանը: Սա միջազգային փորձին ծանոթանալու և այն որդեգրելու հիանալի հնարավորություն է` ոչ միայն Երևանի, այլև` մարզերի հյուրանոցների համար»,- նշեց նա:

«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Հեյլի խոսքով, այսօր Հայաստանում այլ երկրների հետ համեմատած հյուրանոցները շատ թանկ են, դրա համար պետք է հյուրանոցի անձնակազմը կարողանա լավ որակով սպասարկել հաճախորդին: «Հայաստանում սպասարկման բարձր գինը և որակը իրար չեն համապատասխանում: Կարծում եմ, որ այս դասընթացը կօգնի, որ մեր հյուրանոցները լավ որակի սպասարկում մատուցեն», հավելեց նա:

Ալեքսանդր Հեյլը նշեց, որ վերապատրաստման ծրագիրն ընդգրկելու է բաժնի հավաստագրված դասընթացավարի վերապատրաստում, ընդունարանի կառավարում, սննդի կառավարում, սենյակների մաքրման և հարդարման կառավարման դասընթացներ:
Նշենք, որ այս ծրագրին աջակցում են Ամերիկայի հյուրանոցների և կացարանների ասոցիացիայի կրթական ինստիտուտը, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը:

www.Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն