Home
20.07.2019 | 09:57
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
07.02.2008 
ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ԿԱԶՄՈՒՄ Է 1.645 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսական հողօգտագործողներին կտրամադրի 1.645 մլրդ դրամ՝ որպես պետական աջակցություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը` ներկայացնելով այսօր կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը:

Նրա խոսքով, կարգի համաձայն սահմանվել է 1 հեկտար մշակովի հողատարածքի հաշվով այս տարի տրամադրել 35 հազար դրամ: Նախնական հաշվարկով, կարգը ներառում է գյուղատնտեսական նշանակության ավելի քան 60 հազար հեկտար հող և ավելի քան 100 հազար շահառու: Աջակցությունը տրամադրվում է մշակովի հողերի և խաղողի այգիների համար: Այսպես, մշակովի վարելահողերի համար աջակցությունը կկազմի 100 տոկոս, բազմայա կերային մշակաբույսերի առաջին տարվա ցանքի համար սուբսիդիան կկազմի 100 տոկոս, իսկ հաջորդ տարիների` 50 տոկոս: Պտղատու և խաղողի տնկարկների համար մինչև պտղատվության փուլ մտնելը աջակցությունը տրվում է 100 տոկոսով, իսկ բերք տալուց հետո` 50 տոկոսով:

Պետական աջակցություն տրվելու է միայն մինչև 7 հեկտար հող ունեցող գյուղատնտեսներին: Նախարարի տեղակալը հայտնեց, որ աջակցությունն ստանալու համար գյուղատնտեսներն անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև մարտի 15-ը, իսկ մինչև հունիսի կեսերը տեղեկություները կճշտվեն, որից հետո եռակողմ համաձայնագրով կցուցադրվի օգնություն: Փաստաթուղթը ստորագրվելու է հողի սեփականատիրոջ, համայնքի ղեկավարի և գյուղատնտեսության նախարարության միջև: Ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու դեպքում անբարեխիղճ գյուղատնտեսները զրկվելու են օգնությունից:

Ս. Ավետիսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի կառավարությունը փորձնական ծրագրով իրականացրել է 200 մլն դրամի գյուղատնտեսության սուբսիդավորում: Սուբսիդիա ստացել են Գեղարքունիքի մարզի 4 համայքնի և Արագածոտնի մարզի 12 համայնքի մոտավորապես 2300 գյուղատնտեսներ, իսկ ընդհանուր տարածքը կազմել է 5 հազար հեկտար:

Նրա խոսքով, ամեն տարի զարգացած երկրները սուբսիդավորում են իրենց գյուղատնտեսությունը 300 մլրդ դոլարի չափով:

Աղբյուր` Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն